Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը․ Վահան Կոստանյան
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-4-ը Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին նախատեսված է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան։
Ավելացնել նոր մեկնաբանություն