Submitted by H.Aslanyan on
Սասու

Երբ Հայրենիքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի. Հարութ Սասունյան

Երբ Հայրենիքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի. Հարութ Սասունյան

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարբեր վարձկան գրողներ տասնյակ հոդվածներ են գրել՝ քննադատելով հայկական սփյուռքի կոշտ դիրքորոշումն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Այդ «գրողներից» շատերը շռայլորեն վարձատրվում են Ադրբեջանի կողմից։ Հոդվածների մեծ մասը հրապարակվել է տարբեր իսրայելական թերթերում։ Ցավոք, ես չեմ կարող պատասխանել դրանցից յուրաքանչյուրին, հակառակ դեպքում ամեն շաբաթ ստիպված եմ լինելու գրել միայն այդ թեմաների շուրջ։

Բացառության կարգով՝ ես որոշեցի պատասխանել Թուգչե Թեջիմերի կողմից թուրքերենով գրված «Սփյուռքի և Հայաստանի կառավարության հակասական շահերը․ ANCA-ի օրինակը» վերնագրով հոդվածին, որը տեղադրված է Անկարայի համալսարանի «Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի» կայքում։ Պատճառն այն է, որ ի տարբերություն մյուս հակահայ «գրողների», որոնք լի են թույնով, նա չի օգտագործել վիրավորական լեզու։

Թեջիմերը Հայագիտական կենտրոնի գլխավոր խմբագիրն է։ Հետաքրքիր է, որ իր LinkedIn էջում նա նշում է, որ «մասնագիտական մակարդակով տիրապետում է» հայերենին, իսկ տարրական մակարդակով՝ «ռուսերենին և անգլերենին»։ Նա պատմության դոկտորական աստիճան է ստացել Ստամբուլի համալսարանում, իսկ «Հայոց լեզու և մշակույթ» մասնագիտությամբ կրթություն՝ Անկարայի համալսարանում։ Վերջին տարիներին թուրքական համալսարանները Հայաստանից դասախոսներ են հրավիրում՝ թուրք ուսանողներին հայերեն սովորեցնելու համար։ Կարծում եմ կռահում եք, թե ինչու։

Թեջիմերն իր հոդվածն սկսում է հետևյալ հայտարարությամբ․ «ANCA-ն (Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ) արդեն երկար տարիներ գործում է որպես ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերպություններից մեկը, որը հայտարարում է, թե պաշտպանում է հայկական սփյուռքի և անուղղակիորեն նաև Հայաստանի շահերը Միացյալ Նահանգներում»։

Այնուհետև նա ներկայացնում է իր հիմնական թեզը․ «Սակայն, սփյուռքի վրա հիմնված շահագրգիռ խմբերի, ինչպիսին է ANCA-ն, հաճախ հանդիպող կառուցվածքային խնդիրներից մեկը սփյուռքի կազմակերպությունների նյութական և քաղաքական առաջնահերթությունների և Հայրենիք-պետության քաղաքական գծի և այն երկրի [Միացյալ Նահանգներ] ռազմավարական շահերի միջև անհամատեղելիությունն է, որի քաղաքացիներն են նրանք։ ANCA-ի օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս երկընտրանքի հետևանքով առաջացած լարվածությունը»։

Ես կփորձեմ ցույց տալ, որ սա կեղծ փաստարկ է: Ինքս համանման մեկնաբանությունների թիրախ եմ դարձել Փաշինյանի որոշ հայ կողմնակիցների կողմից, որոնք համաձայն չեն վարչապետի հասցեին իմ քննադատությունների հետ: Հակափաստարկներ ներկայացնելու փոխարեն, Փաշինյանի պաշտպաններն անհիմն անձնական հարձակումներ են անում՝ իմ քննադատություններին պատասխանելու փոխարեն:

Նրանք ինձ կեղծ մեղադրանքներ են ներկայացնում հետևյալի վերաբերյալ՝

1․ աջակցել եմ Հայաստանի նախկին ղեկավարներին,

2․ ռուսամետ եմ կամ վարձատրվում եմ ՊԱԿ-ից,

3․ իրավունք չունեմ քննադատելու կառավարությանը, քանի որ Հայաստանում չեմ ապրում։

Բնականաբար, դրանք բոլորը կեղծ փաստարկներ են։

1) Ես եղել եմ բոլոր ղեկավարների՝ թե՛ անցյալի, թե՛ ներկայի խիստ քննադատը։ Ավելի կարևոր է, որ իմ քննադատությունները ես արտահայտել եմ բացահայտ ու համարձակորեն՝ նրանց երեսին, նախագահական պալատում նստած, և ոչ թե թաքնվելով համակարգչի ստեղնաշարի հետևում, ինչպես անում են ոմանք։ Իմ քննադատների մեծ մասը երբեք չէր համարձակվում խոսք ասել այն ժամանակ, երբ այդ ղեկավարները իշխանության գլուխ էին, քանի որ վախենում էին կորցնել իրենց աշխատանքը կամ բախվել ավելի ծանր հետևանքների։

2) Ակնհայտ է, որ ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ էլ ՊԱԿ-ի գործակալ։ Նման ամոթալի բաներ ասողները ենթադրում են, որ միայն ՊԱԿ-ի գործակալներն են հակափաշինյանական։ Կա մի հայկական ասացվածք, որը լիովին նկարագրում է այս իրավիճակը. «Հայհոյանքը՝ փաստի սով է»։

3) Նրանց, որոնք ասում են, թե ես իրավունք չունեմ որևէ քննադատական խոսք ասել Փաշինյանի մասին, քանի որ ապրում եմ Սփյուռքում, պատասխանում եմ.

 

 

ա) Դուք փորձում եք լռեցնել Փաշինյանի հասցեին իմ քննադատությունը ոչ թե այն պատճառով, որ ես սփյուռքում եմ ապրում, այլ որովհետև ձեզ դուր չի գալիս իմ ասածը։ Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ արտահայտելու իմ կարծիքը։

բ) Հայաստանը համայն հայության Հայրենիքն է։ Ոչ ոք իրավունք չունի մեկ այլ հայի ասել, որ չխոսի Հայրենիքի մասին, անկախ նրանից, թե նա որտեղ է ապրում։

գ) Որպես մարդ և որպես լրագրող, ես իրավունք ունեմ ազատորեն արտահայտվելու։ Ոչ ոք չի կարող լռեցնել ինձ միայն այն պատճառով, որ համաձայն չէ ինձ հետ։

դ) Ինչո՞ւ է ընդունված մեկնաբանել աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն երբ խոսքը գնում է մեր Հայրենիքի՝ Հայաստանի մասին, մեզ ստիպում են լռել։

ե) Ես երկքաղաքացի եմ՝ ունեմ Հայաստանի և Միացյալ Նահանգների քաղաքացիություն, ուստի, լիարժեք իրավունք ունեմ արտահայտվելու այն երկրի իրադարձությունների մասին, որի քաղաքացին եմ։

զ) Նրանց, որոնք ասում են, թե Հայաստանի կառավարությանը քննադատելը հայրենասիրություն չէ, իմ պատասխանը հետևյալն է՝ ընդհակառակը, երբ տեսնում ես, որ Հայրենիքդ կործանման եզրին է՝ լռելը, ճիշտն ասած, հայրենասիրություն չէ։

է) Փաշինյանի կողմնակիցների մեծ մասը չի կարողանում տարբերակել Փաշինյանի կառավարության քննադատությունը Հայաստան պետության քննադատությունից։

Վերադառնալով թուրք գիտնական Թեջիմերի հոդվածին՝ նա սխալվում է, երբ պնդում է, որ ANCA-ն չպետք է քննադատի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ ԱՄՆ կառավարություններին։ Եթե տեսնում ես, որ քո Հայրենիքը սխալ ուղղությամբ է շարժվում, մի՞թե, ըստ նրա, ճիշտ է աչք փակել և անտեսել տեղի ունեցողը։

Ինչպե՞ս կարող է ANCA-ն չարձագանքել՝ ականատես լինելով այն ամենին, ինչ տեղի է ունեում Հայաստանում։ Քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարը վարում է այնպիսի քաղաքականություն, որը չի բխում երկրի շահերից, պե՞տք է արդյոք մենք բոլորս կուրորեն հետևենք և գովաբանենք այդ քաղաքականությունը, թե՞ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փրկենք ազգը։

Ակնհայտ է, որ կառավարության քաղաքականությանը հակադրվողները բախվում են ծանր հետևանքների՝ աշխատանքից զրկվելուց մինչև հանրային պարսավանք ու անհայրենասիրության մեղադրանքներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև ձերբակալություն ու բանտարկություն։ Բայց սա այն գինն է, որը պետք է վճարել սխալ քաղաքականությունը շտկելու համար։

Տարօրինակ է, որ Թեջիմերը սխալ է համարում՝ ANCA-ի կողմից Իսրայելին քննադատելը Ադրբեջանին զինելու համար, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին: Սակայն հենց Թեջիմերն անում է այն, ինչի համար մեղադրում է ANCA-ին: Քանի որ նախագահ Էրդողանը խիստ քննադատում է Իսրայելին, նա պետք է հետևի իր իսկ խորհրդին և չհակասի իր կառավարության քաղաքականությանը:

Հարութ Սասունյան

TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել