Էրդողանը և Ալիևը փակ ռեժիմով հանդիպում են ունեցել
Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Հանդիպումն անցել է լրատվամիջոցների համար փակ ռեժիմում: Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը և նախագահի աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում ղեկավարները հաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու մտադրությունը:
Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Ալիևին COP-29-ի կազմակերպման համար:
Ավելացնել նոր մեկնաբանություն