Submitted by D.Guyumjyan on
detq

Եթե Իսրայելն Իրանի դեմ որևէ քայլ ձեռնարկի, անսպասելի պատասխան կստանա. Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի հանցագործությունների շարունակման պատճառն Արևուտքի աջակցությունն է։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Փեզեշքիանն ասել է Կազանում՝ Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի հետ հանդիպման ժամանակ։

Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանում նախագահական մրցապայքարի մեջ մտել է երկրում համախմբվածության ու  աշխարհի հետ հարաբերությունների և համագործակցության ամրապնդման նպատակով, ինչի շնորհիվ արժանացել է ժողովրդի բարեհաճությանը։ «Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրը Սիոնիստական ռեժիմը խաթարեց մեր նպատակներին հասնելու գործընթացը՝ սպանելով Իսմայիլ Հանիեին, որն Իրանում էր՝ որպես պաշտոնական հյուր»,- ասել է նա։

Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը ս Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հանցագործությունների դեմ զսպվածություն է ցուցաբերել՝ հույս ունենալով, որ Գազայում հրադադար կհաստատվի, սակայն Գազայում Իսրայելի  ոճրագործությունների շարունակությունը և դրանց շրջանակի ընդլայնումը դեպի Լիբանան, ստիպեցին Իրանին անարձագանք չթողնել ռեժիմի գործողությունները։

«Եթե Սիոնիստական ռեժիմը սխալվի և Իրանի դեմ որևէ գործողություն կատարի, կստանա վճռական և անսպասելի պատասխան։ Մենք չենք ցանկանում  հակամարտություն և լարվածություն տարածել տարածաշրջանում և ողջունում ենք ցանկացած գործողություն՝ ուղղված  խաղաղության և հաստատմանը։ Սակայն Սիոնիստական ռեժիմի գործողություններն իրականացվում են ամբողջ տարածաշրջանը կրակի մատնելու նպատակով։ Ուստի անհրաժեշտ է, որ այլ, հատկապես՝ արևմտյան երկրները, վերահսկեն ագրեսոր ռեժիմին»:

Եթովպիայի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ Իրանը Եթովպիայում լավ են ճանաչում և այդ երկրի ժողովրդի հիշողության մեջ առկա է երկկողմ հարաբերությունների  ու պատմության դրական պատկեր։ «Մենք մտահոգությամբ ենք հետևում ձեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին»,- շեշտել է նա։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն