եթե կարիք լինի հանրագիտարանային հոդված գրել ժամանակակից ֆաշիզմի մասին, ապա թուրքական «Գորշ գայլերը» կլինեն գլխավոր օրինակներից մեկը, որի գործունեության գլխավոր թիրախներից մեկը հայերն ու Հայաստանն են. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Երեկվա հարցազրույցում Ալիևը Հայաստանին հերթական անգամ անվանել է ֆաշիստական պետություն, իսկ մեզ բոլորիս՝ ֆաշիստ։ Հայաստանին հաճախ ֆաշիստ է որակում նաև Թուրքիան։
Սակայն դա բնավ չի խանգարում, որպեսզի Թուրքիայի կրթության նախարարությունը հայտնի ֆաշիստական, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության հետ մի քանի օր առաջ պայմանագիր ստորագրի կրթության ոլորտում լայն համագործակցության մասին (կից նկարում այդ փաստաթուղթն է)։
Որպեսզի լավ պատկերացնեք, թե սա ինչ է նշանակում, բավական է հետևյալ պատկերավոր համեմատությունը բերել. եթե կարիք լինի հանրագիտարանային հոդված գրել ժամանակակից ֆաշիզմի մասին, ապա թուրքական «Գորշ գայլերը» կլինեն գլխավոր օրինակներից մեկը, որի գործունեության գլխավոր թիրախներից մեկը հայերն ու Հայաստանն են։
Իմիջիայլոց, Հայաստանի ու հայ ժողովրդի սեփական հայրենիքում իր գոյությունը պաշտպանելու իրավունքը ֆաշիզմ են որակում աշխարհում միայն երեք տեղ՝
1. Թուրքիայում,
2. Ադրբեջանում և
3. Հայաստանի դե-ֆակտո իշխող խմբավորման շրջանակներում։
Այ հենց դրա համար էլ որևէ ծպտուն դուրս չի գալու Հայաստանի դե-ֆակտո ղեկավարության բերանից ո՛չ երեկվա հարցազրույցի, ո՛չ այս, և ո՛չ էլ որևէ այլ հակահայկական գործունեության դեմ։
Հայկական իշխանություն չկա։ Պետք է նորից ստեղծել հայկականը։ Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են, իսկ ձեռբերումները՝ անհեռանկար»։
Ավելացնել նոր մեկնաբանություն