Արցախ

Եթե Փաշինյանն իր զրոյական կետից չսկսեր և բանակցեր «Մադրիդյան սկզբունքներով», այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, բաց հարաբերություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ. . Օսկանյան

Քննարկումները շարունակվում են Փաշինյանի՝ վերջերս արած այն հայտարարության շուրջ, որ 1994 թվականից Արցախի շուրջ բանակցությունները միտված են եղել Արցախը թողել Ադրբեջանի կազմում։ Այս մասին Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Փաշինյանը հրավիրեց նախագահներին բանավեճի, որտեղ իբր պետք է ապացուցեր իր ճշմարտացիությունը, նախագահները մերժեցին, դրանից հետո ես ինքս ձեռնոց նետեցի Փաշինյանին, այդ դեբատը անելու՝ ելնելով նրանից, որ ես  իսկապես լավատեղյակ եմ այս խնդրից. Դեմիրճյանի ժամանակ  այդ բոլոր բանակցություններին եղել եմ մասնակից,  Քոչարյանի ժամանակ նույպես, դրանից հետո շատ բան չի փոխվել: Պարզվում է, Փաշինյանը չի ընդունել, բայց եթե ընդուներ, ես ներկայանալու էի այդ բանավեճին՝ այս փաստաթուղթը  ձեռքիս: Սա Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն է, որը Մինսկի խմբի համանախագահներն են ներկայացրել 2007 թվականի դեկտեմբերին Մադրիդում ԵԱՀԿ նախարարների խորհրդի ժամանակ։ Այս փաստաթուղթը բովանդակային-բանակցային առումով կուլմինացիոն փաստաթուղթ է: Փաշինյանը, որ ասում է՝ միտված են եղել Արցախը թողել, ուրեմն այդ կուլմինացիոն փաստաթղթի մեջ դա ամրագրված լիներ չէ՞ դա, բայց ճիշտ հակառակն է, ոչ միայն  չի ամրագրվել, այլ հակառակն է՝ ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Օսկանյանը։

Վերջինս ներկայացրեց փաստաթղթի բովանդակությունը:

«Ես ներկա էի այդ մադրիդյան հանդիպմանը՝ որպես արտգործնախարար: Այնտեղ համանախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, ասացին՝ միջազգային հանրություն, նայեք, սա մեր վերջնական առաջարկն է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով, գտնում ենք, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է լինի հարցի կարգավորումը, այսինքն, ինքնորոշման իրավունքի վրա, և սա միակ փաստաթուղթն է, որը Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվել է՝ դրվելու ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Եվ սա այն փաստաթուղթն է, որ  Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են որպես բանակցային հիմք: Սա չի ստորագրվել, բայց բանակցային հիմք է ընդունվել: Փաշինյանն իսկապես, ճիշտը չի ասում, մեղմ ասած, ստում է, Փաշինյանը մեր ժողովրդի աչքին նայելով՝ խաբում է։ Այս սկզբունքներն  ասում են, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի իր կարգավիճակը որոշելու քվեարկությամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր ճակատագիրը: Սա Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն էր այդ օրերին, այն իսկապես, խաղաղության պայմանագիրն էր։

Փաշինյանը, եթե իր զրոյական կետից չսկսեր բանակցությունները, շարունակություն տար այս փաստաթղթին, մենք այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, կունենայինք Հայաստան-Ադրբեջան նորմալ հարաբերություններ՝ բաց սահմաններով, կունենայինք Հայաստան-Թուրքիա նորմալ հարաբերություններ՝ բաց սահմաններով: Սա է փաստը, սա է իրականությունը։ Բայց Փաշինյանն, իսկապես, սխալվել է, և այդ սխալների արդյունքում նա ստացել է այն, ինչ որ այսօր մենք ունենք։ Փաշինյանը գլխավոր և՛ մեղավորն է, և՛ պատասխանատուն է Ղարաբաղի կորոստի համար, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, այդ դեբատի ժամանակ ես սրա վրա էի հիմնվելու ընդամենը:  Արդեն տարուց ավելի է մեր գերիները Բաքվի բանտում են, երկրորդ տարին է, ինչ-որ խաղաղության պայմանագրի բանակցություններ են գնում, երկրորդ տարին է արդեն, Թուրքիայի հետ բանակցություններ են վարվում, ես չեմ կասկածում, որ մեր բոլոր տղաներն էլ վերադառնալու են, Փաշինյանը միգուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրի,  Թուրքիայի հետ սահմաններն էլ կբացվեն, բայց դա մեզ սփոփանք չի տալու։ Այդ բոլորը Փաշինյանը ներկայացնելու է որպես ինչ-որ դրական արդյունքներ, բայց Փաշինյանը պետք չէ մոռանա, որ այդ բոլորը եղել են՝ ի հաշիվ Ղարաբաղի կորստի, իր սխալների արդյունքում կորցրել է Լեռնային Ղարաբաղը, կորցրել է մեր հայրենիքի մի կարևոր մասը և նման մանիպուլյացիաներով ինքը հարցը թաղում է: Դա քո պատասխանությունն է, քո պատճառով են  այս մարդիկ այստեղ, նրանք ուզում են իրենց տները վերադառնալ, և դրա հնարավորությունը կա, ես արդեն մի տարի է հանձնախմբի աշխատանքների արդյունքով կարող եմ ասել, որ միջազգային հանրությունը պատրաստ է այդ հարցը օրակարգ բերելու, մնում է, որ Հայաստանի իշխանությունները պաշտպանեն այդ խնդիրը, փորձեն օրակարգ բերել»,- ասաց Օսկանյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը սպառել է իրեն, և ժամանակն է, որ հեռանա:

«Փաշինյանն իրեն սպառել է, ժողովուրդը հոգնել է պարտություններից, կորուստներից, նվաստացումից,  չարաշահումներից, տարաբնույթ այս լկտիություններից, որ տեսնում են իշխանությունների կողմից,  ժողովուրդը հոգնել է այս մանիպուլացիաներից, բաժան-բաժան լինելուց, իրենց հարևանների հետ ինչ-որ քաղաքական այս տարակարծությունների մեջ լինելուց: Ժամանակն է, որ մենք մեզ վերագտնենք, ժամանակն է, որ Փաշինյանն իսկապես մտածի իր գնալու մասին, դա իսկապես լավագույն  Նոր տարվա նվերը կլինի հայ ժողովրդի համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

քֆհըճ
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
 ԱՄՆ Ուկրաինա
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին
Քոչարյան
«Հայաստան» խմբակցությունը արտագնա նիստ է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ
ghydf
Հութիները հարվածներ են հասցրել «Բեն-Գուրիոն» օդանավակայանին
Վրաստան
Վրաստանի վարչապետը կրկին բանտ ուղարկելով է uպառնացել նախագահ Զուրաբիշվիլիին
Արցախ
Եթե Փաշինյանն իր զրոյական կետից չսկսեր և բանակցեր «Մադրիդյան սկզբունքներով», այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, բաց հարաբերություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ. . Օսկանյան
jfy
Գերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագը. արտահերթ ընտրություններ է սպասվում
րֆէդաե
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)
Պուտին
ԵԱՏՄ-ն ձևավորվող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոններից մեկն է. Պուտին
rdcfu6yy
Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում
իրավական փորձագետ
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
gfhty
Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի հետ թուղթ ստորագրի՝ առանց սահմանի անվտանգության երաշխավորի, սա մшռազմ է. Հայկ Մամիջանյան
ազր
Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանվել է ռուսական զենիթային հրթիռի պատճառով
ՀՀ վարչապետ
Փաշինյանն ամփոփում է ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները
Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ
Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ
ՆԱՏՕ ՌԴ
ՆԱՏՕ-ՌԴ հիբրիդային հակամարտություն և հնարավոր սրացման սցենարների մասին
Բեգլարյան
Հայաստանին գերիների հարցով համագործակցության առաջարկը Ադրբեջանի հերթական խայծն է. Բեգլարյան
Տարածաշրջան
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Զախարովա
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
Զախարովա
ՌԴ-ն պատրաստ է տրամադրել համապարփակ աջակցություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովայի ամանորյա մաղթանքը
տքֆդե
Կրեմլում ակնկալում են, որ Covid-ը չի խանգարի Փաշինյանին մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակապի միջոցով
Միլլեր
Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանը զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Էրդողան
Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան
Պուտին
Պետք է պահպանել պատմական ճշմարտությունը․ Պուտին
gyhfd
Անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն. Կոնջորյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան
Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Հայաստանի սուվերեն տարածք Մեղրիի հաշվին․ Վահագն Ալեքսանյան
թազ
Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները
Սիրիա
Սիրիայում զինված խմբավորումները համաձայնել են միանալ պաշտպանության նախարարությանը
Օսկանյան
Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Վարդան Օսկանյան
ճեըտ
Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025-ին․ Օրբան