Եթե Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի՝ նաև Հայաստանի եվրոպական ապագայի վրա. Զուրաբիշվիլի
Եթե Վրաստանն ընկնի ռուսական վերահսկողության տակ, դա կազդի ամեն ինչի վրա՝ սկսած Սև ծովի անվտանգությունից մինչև Հայաստանի եվրոպական ապագան. այս մասին Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահն իր ելույթում ընդգծել է, որ այս պարագայում խաղադրույքները շատ բարձր կլինեն։
«Այն, ինչ կատարվում է Վրաստանում, կապված է ոչ միայն նրա ժողովրդավարության և քաղաքական ընտրությունների, այլև Եվրոպայի և նրա ռազմավարական շահերի հետ», - շեշտել է Զուրաբիշվիլին:
Նա կոչ է արել Եվրոպային և Արևմուտքին ամուր քաղաքական աջակցություն ցուցաբերել Վրաստանում ժողովրդավարական ձայներին, աջակցել արդարությանը, քաղբանտարկյալների ազատ արձակմանը և վճռականորեն աջակցել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչերին:
«Եվրոպան առայժմ միայն կիսով չափ է դիմակայել մարտահրավերին: Նա դանդաղ է արթնանալու և դանդաղ է արձագանքելու հարցերին: Շատ ավելին էր կարելի անել և պետք է անել», - նշել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն