Submitted by Անի Երյան on
Մակրոն

Ֆրանսիան լիովին աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Մակրոն

Ֆրանսիան լրջորեն շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմամբ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում կայունության, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է»,- նշել է Մակրոնը՝ Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծից։

Նրա խոսքով՝ խաղաղությունը հասանելի է, և պահանջում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։

Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ունի որոշիչ նշանակություն Եվրոպական խորհրդի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի լայն հարաբերությունների համար։

Ավելացնել նոր մեկնաբանություն