դ

Հալեպի մեծ մասը գրավված է, հայերի շրջանում զոհեր չկան․ Զարմիկ Պողիկյան

Թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը։ Ըստ «Դետք»-ի՝ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

«Գիշերն անորոշության մեջ է անցել։ Բախումների ձայներ էին լսվում։ Ցերեկն արդեն պարզ էր, որ ընդդիմադիրները գրեթե ամբողջությամբ քաղաքի մեջ են, բանակի ներկայություն չենք տեսնում։ Առավոտյան արդեն բախումների ձայներ չկային»,- ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հայկական թաղամասերում զոհեր կամ վիրավորներ չկան։ Բոլորը սպասողական վիճակում են։

«Մենք կոչ ենք արել բնակարաններից դուրս չգալ»,- նշեց Պողիկյանը։

Գրոհայինները փակել են նաև Հալեպ-Դամասկոս մայրուղին, որովհետև այն ևս գրավված է, հենց այդ ճանապարհով էլ նրանք քաղաք են մտել։ Պողիկյանի խոսքով՝ Հալեպից հնարավոր է մեկ այլ ճանապարհով դուրս գալ, առանձին մարդիկ կան, որ լքում են քաղաքը, ճանապարհին լուրջ խցանում է, բայց ընդհանուր տարհանում չի հայտարարվել։

Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը դեռ երեկ շտապ տարհանվել են։

Հիշեցնենք` թուրքամետ արմատական ​​խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

detq
Իրանի կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թրամփի վարչակազմի հետ. Ջավադ Զարիֆ
detq
Թեհրանը պնդում է՝ Սիրիայում գործում են ԱՄՆ-ի հետ կոորդինացմամբ
դեդ
Ռուսաստանը չի բացառում Սիրիայում կարգավորման հարցով Թուրքիայի և Իրանի հետ եռակողմ հանդիպման անցկացումը
detq
Իրանը և դիմադրության խմբերը կանգնած են Սիրիայի կողքին. Արաղչի
detq
Էրդողանը հավատացնում է՝ Սիրիայում իրադարձություններն իրեն «հանկարծակիի են բերել»
detq
Ռուսաստանի և Իրանի նախագահները համատեղ աջակցություն են հայտնել Բաշար Ասադին
eet
Իրանը և եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը
ֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ
Թուրքիայում ադրբեջանցի բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել
դեք
Զելենսկին պատրաստ է դադարեցնել հակամարտությունն առանց տարածքների վերադարձի․ ԶԼՄ
դեռք
Վրաստանը ոչ թե կասեցրել է ԵՄ անդամակցության գործընթացը, այլ այն հանել է օրակարգից. Կոբախիձե
դ
Սիրիական բանակը հայտնել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրսբերման մասին
դ
Հալեպի մեծ մասը գրավված է, հայերի շրջանում զոհեր չկան․ Զարմիկ Պողիկյան
d
Թուրքիան հերթական անգամ խախտեց բոլոր պայմանավորվածությունները․ Վարուժան Գեղամյան
detq
Իրանը Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար ռազմավարություն է մշակում
detq
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. ԶԼՄ