Submitted by A.Muradyan on
դետք

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլ կատարած այցի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը։

Նշվել է, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշինքին վերաբերող հարցեր, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը, հետհակամարտային շրջանում տարածաշրջանի ներկա իրավիճակը, ինչպես նաև միջազգային անվտանգության խնդիրները։

Անդրադառնալով Հայաստան- Ադրբեջան հարաբերություններին` Բայրամովը կրկին ընդգծել է  «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների շարունակականությունը» և նշել,  թե իբրև «Հայաստանն անտեսում է խնդիրն այս ուղղությամբ համակարգված աշխատանք կատարելու փոխարեն»։

Ավելացնել նոր մեկնաբանություն