
Հայաստանը բարդ իրավիճակում է, բայց բարեկամներ ունի, որոնց վրա կարող է հույս դնել. Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության Մեծ վարպետ - Aravot.am
Այս օրերին Հայաստանում էր Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» (Grand Orient de France) մասոնական կազմակերպության Մեծ վարպետ Նիկոլա Պենինը (Nicolas Penin)`պատվիրակության հետ: Ավանդաբար «Մեծ արեւելքի» բոլոր Մեծ վարպետները ապրիլի 24-ին այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերին: Նիկոլա Պենինը այցելել է նաեւ Եռաբլուր պանթեոն:
Aravot.am-ի հետ հարցազրույցում Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության Մեծ վարպետ Նիկոլա Պենինը նշեց, որ իր այցը Հայաստանի եւ Ֆրանսիայի՝ համապարփակ, ինչպես նաեւ Հայաստանի եւ «Մեծ Արեւելքի» հարաբերությունների համատեքստում է:
«Առաջինը, բնականաբար, Հայոց Ցեղասպանության հարցն է մեզ համար, որի 110-րդ տարելիցն էր այս տարի նշվում: Այս տարի մենք պաշտոնապես մասնակցել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Փարիզի կենտրոնում՝ Կոմիտասի արձանի մոտ, բացի դրանից՝ իրականացրել ենք հանրայնորեն բաց կոնֆերանս 200 մասնակիցներով: Սա էր պատճառը, որ ապրիլի 24-ին այստեղ չէի, բայց դրանից հետո անմիջապես ժամանեցի Հայաստան, որպեսզի այցելեմ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, հանդիպեմ մեր ասոցիացիայի անդամների հետ, որոնք Հայաստանում են աշխատում, բերել եմ մեր ողջույնները: Հայաստանում հանդիպել ենք ՀՀ նախագահի, ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարի հետ, բնականաբար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ»,-նշեց Նիկոլա Պենինը:
Ավելացնել նոր մեկնաբանություն