Submitted by H.Aslanyan on
Արտակ

Հայաստանի ամբողջ տարածքը վտանգի տակ է. Ադրբեջանի ռազմականացումը և բանակի նախապատրաստումն ուղղված է լինելու Հայաստանի և Վրաստանի դեմ. Արտակ Դավթյան

Վերջին շրջանում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անուղղակի կամ ուղղակի «թիրախավորվում» է: Մասնավորապես, մամուլում տեղեկություններ են շրջանառվել, թե 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցում ակնարկ կա, իբր նա ազդեցության գործակալ է:

Ավելին, օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում, անդրադառնալով զինված ուժերում իշխանությունների կադրային քաղաքականությանը, հայտարարել է՝ «Նիկոլ Փաշինյանը բարձրագույն պաշտոնի է նշանակել մեկին, որը, չի բացառվում, որ գործակալ է», ավելի ուշ պարզաբանել է՝ խոսքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի մասին չէ:

Ի դեպ, նույն ժամանակում Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից պնդել է, որ «մինչև 2022 թվականը ներառյալ՝ մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի»:

Այս և ռազմական այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ:

– Պարոն գեներալ, ինչի՞ հիման վրա, ի՞նչ նպատակով կարող է Քննիչ հանձնաժողովի զեկույցում Ձեզ հետ կապված նման ակնարկ լինել:

– Դժվար է ասել, քանի որ Քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթ չեմ, չգիտեմ՝ ինչ հիմնավորումներ են բերել: Այստեղ, ինչպես կարելի է ենթադրել, բաց հրապարակումներից, հայտարարություններից, խոսք է գնում ազդեցության գործակալի մասին, և ոչ թե գործակալի, իսկ «ազդեցության գործակալ» ասվածն ինչ ձև ասես կարող են մեկնաբանել: Իհարկե, ես ազդեցության գործակալ չեմ, ես հայամետ եմ, եթե ինձ համարում են ռուսամետ, կամ ռուսական կողմնորոշմամբ գեներալ, թող համարեն: Ով մեր բանակին աջակցել է, ես իր կողմնակիցն եմ:

Ինչպե՞ս կարող եմ ես, օրինակ, լինել ամերիկամետ, երբ Աֆղանստանում զորքերի դուրսբերման գործընթացի ժամանակ էդքան միլիարդի զենք թողեցին, մենք հանդիպման ժամանակ խնդրում էինք՝ գոնե մեքենաները, որոնք հարձակողական տեխնիկա չեն, պաշտպանողական են, կամ զրահաբաճկոնները փոխանցեք մեզ, չտվեցին… Ինչ վերաբերում է ռուսական կողմին նախապատվությունը տալուն, ապա մեզ սպառազինություն իրենք են տվել, մեր սպաներն այնտեղ են սովորել, մեր ռազմավարական դաշնակիցն է: Բայց, կրկնում եմ, ես առաջին հերթին՝ հայամետ եմ և պետականամետ:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Էրդողան
Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Իսրայել
Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Հրթիռ
ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը
Վենս
Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին
Տիգրան
Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել․ Աբրահամյան
ԱՄԷ
Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը
Եկեղեցի
Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը