Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. ՀՀ-ում Իրանի դեսպան
Երևանի Կապույտ մզկիթում Յալդայի գիշերվա տոնը նշելու արարողություն է կազմակերպվել։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը։
Հաղորդվում է, որ արարողությանը մասնակցել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանը Հայաստանում անցկացվող այս տոնակատարությունը համարել է երկու ժողովուրդների միջև մշակութային խոր կապերի վկայություն։ Նա բարձր է գնահատել այս հնագույն տոնի կազմակերպիչների ջանքերը։
Ավելացնել նոր մեկնաբանություն