Բեգլարյան

Հայաստանին գերիների հարցով համագործակցության առաջարկը Ադրբեջանի հերթական խայծն է. Բեգլարյան

Այն, որ Ադրբեջանի դատախազությունն առաջարկել է Հայաստանին համագործակցել գերիների հարցով, հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Քաղաքական դատավարությունները Բաքվում, ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե Հայաստանը նմանատիպ հակընդեմ առաջարկով հանդես գա, դա տանելու է փակուցի և ադրբեջանական կողմն է ստիպված լինելու մերժել, որովհետև իրենք պատրաստ չեն որևէ հարցում համագործակցել:

«Իրենց համար հայերը մեղավոր են, և ադրբեջանցիները որևէ հանցագործություն չեն կատարել։ Այստեղ Հայաստանը հնարավորություն ունի հիմնավորված, փաստերով ցույց տալ և այնտեղ գտնվողների մեղքի բացակայությունը և ադրբեջանական կողմում պաշտոնավարող կամ տարբեր զինվորականների կատարած հանցագործությունները և դրանց հետաքննության անհրաժեշտությունը»,- նշել է նա:
 

Նրա խոսքով, այս առաջարկով նախ փորձում են կրկին Հայաստանին դնել այնպիսի պայմաններում, որ Հայաստանը մերժող կողմ լինի և միջազգային հանրությունը դիտարկի, որ Հայաստանը այստեղ ապակառուցողական է. «Մյուս կողմից իրենք այս առաջարկով փորձում են նաև ձև տալ, որ իրենք պատրաստ են համագործակցել, տվյալներ փոխանակել և այլն, և նաև Հայաստանից տվյալներ վերցնել: Բայց սա նաև մյուս կողմից հնարավորություն է Հայաստանի համար, որ այսպիսի բոլոր հարցերը վերհանվեն, և մեր այնտեղ գտնվող բոլոր գերիների, քաղաքական բանտարկյալների հարցերով Հայաստանը ավելի նախաձեռնողական և ավելի ակտիվ գործողություններ կատարի, և սա դարձնի նաև բանակցությունների թեմա։

Մյուս կողմից, սա նաև հնարավորություն է քննարկել հակամարտության ընթացքում, 80-ականների վերջից ի վեր, այն բոլոր փոխադարձ հնարավոր մեղադրանքները, որոնք մենք ունենք, այդ թվում ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո: Այն հնարավորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է քննարկի նաև Միջազգային քրեական դատարանի հետաքննության հարցերը, և այս հարցում Ադրբեջանի ակնկալվող համագործակցությունը»:

Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ Եվրոպական դատարանի մի քանի տասնյակի հասնող ակտեր կան հայերի վերաբերյալ, որոնք Ադրբեջանը ընդհանրապես չի կատարել.

 

«Կարելի է նաև այս հարցերն էլ բարձրացնել: Կարծում եմ, սա կրկին քաղաքական բանակցությունների թեմաներից պետք է լինի»,- ընդգծեց Արցախի նախկին պետնախարարը:

 

Հիշեցնենք, որ Բաքուն նոր ծավալուն մեղադրանք է առաջադրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը կարող է տանել ցմահ ազատազրկման: Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածներով՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքների ընդհանուր թիվը հացնելով 45-ի:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

րֆէդաե
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)
Պուտին
ԵԱՏՄ-ն ձևավորվող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոններից մեկն է. Պուտին
rdcfu6yy
Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում
իրավական փորձագետ
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
gfhty
Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի հետ թուղթ ստորագրի՝ առանց սահմանի անվտանգության երաշխավորի, սա մшռազմ է. Հայկ Մամիջանյան
ազր
Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանվել է ռուսական զենիթային հրթիռի պատճառով
ՀՀ վարչապետ
Փաշինյանն ամփոփում է ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները
Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ
Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ
ՆԱՏՕ ՌԴ
ՆԱՏՕ-ՌԴ հիբրիդային հակամարտություն և հնարավոր սրացման սցենարների մասին
Բեգլարյան
Հայաստանին գերիների հարցով համագործակցության առաջարկը Ադրբեջանի հերթական խայծն է. Բեգլարյան
Տարածաշրջան
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Զախարովա
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
Զախարովա
ՌԴ-ն պատրաստ է տրամադրել համապարփակ աջակցություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովայի ամանորյա մաղթանքը
տքֆդե
Կրեմլում ակնկալում են, որ Covid-ը չի խանգարի Փաշինյանին մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակապի միջոցով
Միլլեր
Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանը զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Էրդողան
Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան
Պուտին
Պետք է պահպանել պատմական ճշմարտությունը․ Պուտին
gyhfd
Անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն. Կոնջորյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան
Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Հայաստանի սուվերեն տարածք Մեղրիի հաշվին․ Վահագն Ալեքսանյան
թազ
Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները
Սիրիա
Սիրիայում զինված խմբավորումները համաձայնել են միանալ պաշտպանության նախարարությանը
Օսկանյան
Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Վարդան Օսկանյան
ճեըտ
Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025-ին․ Օրբան
ՀՀԻԻՀՀ
Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել այս երկրների տնտեսական զարգացման համար
բ
Ադրբեջանցի բլոգերը դիմել է Ֆրանսիայի արդարադատության նախարարին՝ օգնության խնդրանքով
ԱՄՆ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է երկրում հարյուրավոր քաղբանտարկյալների մասին
ԱՊՀ
ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն սահմանների կայունությանը և անվտանգությանն առնչվող հարցեր
ՀսԿ
Հյուսիսային Կորեան պատրաստվում է լրացուցիչ զորքեր, սպառազինություն և կամիկաձե դրոններ տեղափոխել Ռուսաստան
Փաշինյան
Գնացեք ձեր թոշակին. Փաշինյանը` նախկին նախագահներին
շոկոլադ
Շոկոլադը՝ պատերազմում. աստվածների սնունդի մարտական ​​ուղին