Submitted by H.Aslanyan on
Թուրք

Հայերին վիավորած թուրք քաղաքապետը պիտի պատասխան տա․ պոլսահայ գործիչ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանը ապրիլի 5-ին սոցհարթակում հակահայկական գրառում էր արել՝ նշելով. «Աբդուլլահ Օջալան, երանի հայ պապան 2 վայրկյան շուտ վերջացներ, ու դու ընդհանրապես չծնվեիր։ Տա՜ Աստված՝ սա քո վերջին տարեդարձը լինի, դավաճա՛ն․․․»։

Թուրք ընդդիմադիր գործչի այս գրառումն արագորեն տարածվել և մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում՝ հանրության շրջանում դառնալով բուռն քննարկման առիթ թեմա։

Նշենք, որ Օզջանն իր այդ գրառմամբ հայ ինքնությունը որպես վիրավորանք է օգտագործել և էթնիկ ծագման հիմքով խտրականություն դրսևորել։

Պոլսահայ գործարար, նախկին CHP-ական Նուրհան Չեթինքայայի փաստաբանն այս հրապարակման համար հանցագործության մասին հաղորդում է տվել Օզջանի դեմ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունում։ Նշենք, որ սա Թուրքիայում առաջին դեպքն է, երբ հայը դատի է տալիս թուրք քաղաքապետին։

Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է Նուրհան Չեթինքայայի հետ։

- Թանժու Օզջանը հակահայկական գրառում է արել։ Դուք՝ որպես հայ, Թուրքիայում առաջին անգամ հանցագործության մասին հաղորդում եք ներկայացրել թուրք քաղաքապետի դեմ։ Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը՝ չնայած Թուրքիայում տիրող վախի մթնոլորտին և բազմաթիվ տաբուներին:

- Այո, նախկինում հայերի մեջ վախ կար։ Հայրս, պապս, հորեղբայրս, հարազատներս թաքցրել են իրենց իսկական անունները։ Բայց սա փոխվել է վերջին 20-25 տարում։

Հիմա գլոբալիզացված աշխարհում հայերը սկսել են ավելի հեշտ արտահայտվել: Մենք հասել ենք նրան, որ հիմա Թուրքիայում ապրիլի 24-ին կարող ենք խոսել Հայոց ցեղասպանության մասին:  Այսինքն՝ մենք եկանք այս կետին՝ չնայած ամեն ինչին։ Թուրքիայում դեռ կան մարդիկ, ովքեր չեն կարողանում կոտրել տաբուն։

Այսինքն դեռ շատ հայեր կան, որ թաքցնում են իրենց ինքնությունը։ Երբ ես այդքան բաց եմ, անընդհատ հեռախոսազանգեր եմ ստանում. «Եղբայր, այդպիսի բաներ մի արա»։ Բայց դա ինձ այնքան էլ չի հուզում։ Չէ՞ որ մենք ապրեցինք ու տեսանք։ Պետք է գոնե ինչ-որ բան թողնել այստեղ մեր ապագա երեխաների համար։ Թե չէ մեկը կգա կկրակի, է՜ թող գա կրակի, ի՞նչ կլինի որ։ Մահն ի՞նչ է: Ես չեմ վախենում մահից։ Թող գան կրակեն։

Բայց հարցն այն է, որ մենք այս տեղանքի հնագույն ժողովուրդն ենք։ Մենք այստեղի պտուղն ենք։ Մենք նման ենք հողից դուրս եկող լոլիկի ու վարունգի, հազարի կամ գուցե ծիրանի։

- Ի՞նչ եք կարծում, թուրքական դատարանը կարո՞ղ է գործել օրենքին համապատասխան և պատժել Օզջանին:

- Անշուշտ, Թանջու Օզջանը պիտի պատասխան տա։ Նա չափազանց ռասիստ է և սնվում է դրանից: Նա մեծ ճնշում է գործադրել սիրիացիների վրա այն քաղաքում, որտեղ ինքը քաղաքապետ է։ Թուրքական արդարադատությունն այս հարցը հաստատ անպատասխան չի թողնի։

- Դուք հայտնի եք սոցիալական ցանցերում Թուրքիայի կառավարության և ընդդիմադիր CHP-ի հասցեին հնչեցրած ձեր քննադատություններով: Մտավախություն չունե՞ք, որ ձեր դեմ արշավ կսկսվի ձեր այս քայլի համար։

- Այժմ ես ավելի շուտ ճշմարտությունն ասող մարդ եմ, քան ընդդիմադիր: Ես ճշմարտությունն եմ ասում, երբեք չեմ վարանում, որովհետև այստեղ եմ ապրում, այստեղ բիզնեսով եմ զբաղվում, երեխաներս այստեղ են սովորում, ես այստեղ ապագա պետք է ունենամ։ Իհարկե, այս երկրում հայ լինելը թերություն է։

Մենք այստեղ 3000 տարվա պատմություն ունենք, և ես այստեղի այս 3000 տարվա պատմության վերջին պտուղներից եմ։ Այստեղ մնացել ենք ընդամենը 40-50 հազար հոգի։ Բայց որոշ բաներ վախենալով չեն լինում, պետք է համարձակ լինել։ Իհարկե, իմ դեմ արշավ լինում է։ Սա ավելի շատ տեղի է ունենում ընդդիմադիր CHP-ի մոտ:

- Եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ Օզջանի, լրացուցիչ քայլեր կձեռնարկե՞ք, թե՞ կընդունեք որոշումը։

- Դատարանը կարող է որոշում կայացնել Օզջանի դեմ։ Եթե այդպիսի որոշում կայացնի, ապա դա կարևոր իրադարձություն կլինի Թուրքիայում: Որովհետև Թուրքիայում չկա մարդու իրավունքներ կամ արդարություն։

Իրականում կարևորը ոչ թե դատը շահելն է, այլ քո գոյությունը ցույց տալը։ Ես գոյության պայքար տվեցի և դա հաջողեցի։ Սա այն է, ինչ ես անում եմ հենց հիմա:

Աղբյուր` Ermenihaber.am

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել