Հերքվել է այն պնդումը, թե «սիրիական սահմանից հարձակում է եղել Թուրքիայի վրա»
Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի վարչությունը հայտարարություն է տարածել` հերքելով այն, որ «սիրիական սահմանից հարձակում է եղել Թուրքիայի վրա»։
«Թուրքիայի զինված ուժերը ներգրավված չեն Սիրիայում հակամարտության մեջ, մեր սահմանների վրա հարձակում չկա, մի վստահեք պաշտոնական աղբյուրներից բացի այլ հայտարարություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները ականանետային հարձակում են իրականացրել Թուրքիայի հարավարևելյան սահմանի ուղղությամբ։
Ավելացնել նոր մեկնաբանություն