Submitted by Անի Երյան on
Սիմոնյան Ալեն

ՀՀ ԱԺ նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց նախորդ հանդիպումը հյուրընկալած կողմն այժմ այդ հարցով է զբաղված: 

«Ես անձամբ ակնկալում եմ իմ և իմ ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման վերաբերյալ լուրին, որպեսզի շարունակենք մեր խոսակցությունը»,- նշել է խորհրդարանի խոսնակը՝ միաժամանակ շեշտելով, որ հնարավոր հանդիպման վերաբերյալ այս պահին հստակություն չկա։

Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները վերջին անգամ հանդիպել են մայիսին Ժնևում՝ Միջխորհրդարանական միության հավաքի շրջանակում։

Եվս մեկ հանդիպում պետք է տեղի ունենար հոկտեմբերին, բայց, ըստ հայկական կողմի, Գաֆարովան վերջին պահին հրաժարվել էր։

 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն