ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշվում է, որ ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։
Հրապարակմանը կից Փաշինյանը տեղադրել է նաև տեսանյութ՝ Ազգային ժողովում իր ելույթից։
Նկար
Ավելացնել նոր մեկնաբանություն