Submitted by H.Aslanyan on
Դավիթ

Հորս բանտարկության պատճառն աշխարհում, այդ թվում՝ ԼՂ-ում ծանր դրության մեջ մարդկանց աջակցելու կամքն է. Դավիթ Վարդանյան

Ամերիկյան Fox News-ը հրապարակել է  Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը:

Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է պարզապես քրիստոնյա լինելու համար։

Վերջին 10 տարում նրա կյանքի նպատակը բարեգործությունն էր, հատկապես իր հայրենիքում՝ Հայաստանում։

Պատկերացրեք ամբողջական համայնքներ, որոնք ստիպված են 24 ժամում լքել իրենց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները։  Այս մղձավանջն իրականություն դարձավ 120,000 հայ քրիստոնյաների համար, երբ Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում։ Այդ ծանր գինը վճարողների թվում է Ռուբեն Վարդանյանը, ով այժմ բանտարկված է օգնելու փորձի համար։

Վերջին անգամ, երբ նման բան պատահեց հայերի հետ, Ամերիկան արձագանքեց  ու ձեռք մեկնեց։ Երբ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում Օսմանյան թուրքերը սպանեցին 1.5 միլիոն հայ քրիստոնյաների, շարքային ամերիկացիները ստեղծեցին «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե»՝ հավաքելով ավելի քան 117 միլիոն դոլար (այսօրվա արժեքով՝ շուրջ 2.7 միլիարդ), որպեսզի փրկեն հայ որբերին և փախստականներին։ Դա Ամերիկայի միջազգային մարդասիրական առաջին մեծ նախաձեռնությունն էր։

Փրկված հայերը դարձան ամերիկյան կյանքի մի մասը։ Ամեն անգամ, երբ ամերիկացիները վայելում են Շերի երաժշտությունը, դիտում Քիմ Քարդաշյանի շոուները կամ հիշում Անդրե Աղասու թենիսի հաղթանակները, առնչվում են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ամերիկայում ապաստանած մարդկանց ժառանգությանը։

Այսօր, սակայն, իմ հայրը՝ Ռուբեն Վարդանյանը, չունի  հնարավորություն  իր պատմությունը պատմելու համար: Ավելին քան 550 օր նա քաղաքական դրդապատճառներով պահվում է բանտում՝ նախնիների հայրենիքում Արցախի հայերի ապրելու իրավունքը պարզապես պաշտպանելու համար։

Նա մենակ չէ։ Այսօր առնվազն 23 հայ քրիստոնյա անօրինական կերպով պահվում  է Բաքվում։ Ավելին, հասարակական կառույցների գնահատմամբ, Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, որոնց թվում են և՛ հայ, և՛ ադրբեջանցի իրավապաշտպաններ, լրագրողներ ու ակտիվիստներ։

Հորս բանտարկության պատճառը ոչ թե նրա քաղաքական գործունեությունն է, այլ աշխարհով մեկ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ծանր դրության մեջ հայտնված մարդկանց աջակցելու նրա կամքը։ Նախքան քաղբանտարկյալ դառնալը, նա հայտնի էր որպես գործարար և մարդասեր։

Անցած 10 տարում նրա կյանքի նպատակն ամբողջությամբ եղել է բարեգործությունը, հատկապես իր հայրենիքում՝ Հայաստանում։ Այդ գործունեության շրջանակում նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հումանիտար գլոբալ շարժում, որը մեծարում է այն մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով օգնում են ուրիշներին Ռուանդայում, Իրանում, Աֆղանստանում և այլուր։

Ինչպես 110 տարի առաջ, այսօր ևս մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն կրկին կաջակցի այն հայերին, որոնք հալածվում են իրենց ազգային պատկանելության և հավատքի համար։

Անձամբ ես այսօր կամ, որովհետև իմ մեծ պապին փրկել է Էջմիածնում քրիստոնյա միսիոներների հիմնած ամերիկյան որբանոցը։ Այսօր ևս մենք նկատում ենք, որ հայերը մենակ չեն։ Ամենակարևորը՝ նախագահ Թրամփը խոստացել է պաշտպանել հալածվող հայ քրիստոնյաներին և՛ Ադրբեջանում, և՛ այլուր։ Հենց այսպիսի աջակցությունն ու ճնշումն է ի վերջո հաղթանակելու։

Մենք հետևում  ենք նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությանը և հույս ունենք, որ նա կկատարի Խաղաղության նախագահ լինելու իր հանձնառությունը։ Նա կարող է դա անել՝ ստիպելով Բաքվի ռեժիմին հասկանալ, որ  պետք է հետևեն միջազգային օրենքներին և ցուցադրեն Կովկասում խաղաղության իրենց հանձնառությունը՝ ազատ արձակելով իմ հորը և մյուս հայ բանտարկյալներին»։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր