Հունվարի 17-ին Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը բանակցություններ կվարեն հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը հավելել է, որ Իրանի նախագահի՝ Մոսկվա կատարելիք այցի շատ կարևոր բաղադրիչն է երկու երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը։
«Սա շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, մենք մեծ նշանակություն ենք տալիս դրան»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն