Submitted by H.Aslanyan on
Տիգրան

«Հրապարակ». Փորձում են խանգարել ինձ, բայց դա իրենց չի հաջողվելու

Գրող, սցենարիստ, ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ողորմելի հանրային հեռուստաընկերությունը, որն արդեն հինգուկես տարի բանտել ու չի ցուցադրում իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը, դատարանով բացառեց դրա ցուցադրության որեւէ ձեւաչափ, այդ թվում՝ դահլիճային դիտումները։ Որքան պետք է ատես սեփական երկրիդ պատմությունն ու ձեռքբերումները, որ գնաս նման մանր քայլի։ Երբ ասում եմ՝ հանրային հեռուստաընկերություն, իհարկե՝ նկատի չունեմ մանրապճեղ չինովնիկներին, ահարկու ատիչը նրանց վերեւում է, ահարկու ատիչը նա է, ով պատմություն, սրբություն, արժեք է ասպատակում արդեն բավական երկար (անտանելի երկար) ժամանակ։ Այսուհանդերձ, հուսահատ չեմ։ Ապրածս կյանքն ու ժամանակն ինձ սովորեցրել են, որ մանրապճեղները, նաեւ՝ խոշոր եղջյուրավորները հասնում են վախճանի նշանակված վայրին... ֆիլմը շուտով եթեր է գնալու, երբ մենք ձեզ հետ նշանակված վայր ուղարկած կլինենք մանրախնդիր ու կեղծապաշտ իշխանություններին։ Այս պատմության մեջ մի բան կարող էր ինձ վրդովեցնել։ Այն, որ դատարանի վճիռը պարտավորեցնում է վճարել 40000 դրամ։ Բայց, ասեմ, ես դրան հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ մանկուց ինձ սովորեցրել են ողորմած լինել։

Ուրեմն՝ համարում եմ, որ 40000 դրամ մուծելով, ես ողորմություն եմ տալիս Արա Շիրինյանին (ՀՀԽ նախկին նախագահ), Վասակ Դարբինյանին (ՀՀԽ ներկա նախագահ), Արամազդ Ղալամքարյանին (Ջրային կոմիտեի նախագահ), Դավիթ Կարապետյանին (ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար)... Ու վերջում հաստատ ձեզ հետաքրքրում է, թե ինչ եմ անելու հետո։ Ասեմ, թող պինդ բռնվեն ողորմելիները, ինչպես նախկինում, ապագայում եւս ցուցադրելու եմ՝ ամենատարբեր ձեւաչափերով։ Թող բանուգործ թողած՝ հետեւեն ու կրկին հայցեր ներկայացնեն, ես պատրաստ եմ նոր ողորմություններ բաշխելու»։ Զրուցել ենք Տիգրան Պասկեւիչյանի հետ:

- «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը փաստացի արգելել են ցուցադրել անգամ փոքր դահլիճներում: Գուցե ֆիլմում ադրբեջանցիների հասցեին քննադատական խոսք կա, դրանի՞ց են ցնցումների մեջ ընկել հայտնի շրջանակները, որոնք այժմ արդեն նաեւ ֆիլմերի գրաքննությամբ են զբաղվում:

- Ադրբեջանին ուղղված որեւէ քննադատական խոսք չկա: Այն կոչվում է «Անկախության մեր ճանապարհը» եւ պատմում է 1988 թվականից մինչեւ 1991-ի սեպտեմբերի 21-ը քաղաքական իրադարձությունների մասին: Ֆիլմում ներկայացվում են այն բոլոր քայլերը, որոնք Հայաստանն արել է եւ քայլել է դեպի մինչեւ անկախություն: Որեւէ խոսք չկա ադրբեջանցիների մասին, սակայն խոսվում է, օրինակ, Ղարաբաղի հարցի մասին: Ղարաբաղյան շարժման մասին ֆիլմում բա ուրիշ ինչի՞ մասին պետք է խոսվեր: Պարզ է, որ պետք է խոսվեր հենց Լեռնային Ղարաբաղի մասին:

- Այսինքն` արգելքի պատճառն այն է, որ ֆիլմը Ղարաբաղի մասին է: Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց` Արցախի մասին խոսելը նշանակում է պատերազմի կոչ անել եւ հրահրել….

- Ֆիլմն արգելում են ցուցադրել որեւէ այլ տեղում: 2020 թվականից ես այն վերջացրել եւ հանձնել եմ Հանրային հեռուստաընկերությանը: Այն նկարել եմ հենց իրենց պատվերով, իրենք վճարել են ֆիլմի համար: 2020 թվականի դեկտեմբերից մինչ այս պահը ֆիլմը չի ցուցադրվել, որեւէ տեղ այն չեն տեղադրել: Հետո «Առավոտ» օրաթերթում ինչ-որ հոդված են տեսել, որ ես ՄԱԿ-ի գրասենյակում ցուցադրություն եմ արել երիտասարդների համար, եւ դրա հիման վրա պնդում են, որ ես պայմանագրի խախտում եմ թույլ տվել: Դիմել են դատարան, ինձ ասում են` իրավունք չունեի այն որեւէ տեղ ցուցադրելու, ես էլ ասում եմ` ես ոչ միայն այդ մեկ օրն եմ ֆիլմը ցուցադրել, այլեւ դրանից առաջ` շատ անգամներ: Դա իմ հեղինակային իրավունքն է, եւ ես ունեմ դրա իրավունքը առնվազն` փոքր տարածքներում: Դիմեցին դատարան, եւ դատարանը, բնականաբար, ի՞նչ պետք է աներ` Հայաստանի նման երկրում, որտեղ չկա անկախ դատական համակարգ…. վճռեց, որ ինձ արգելում են անգամ փոքր դահլիճներում այն ցուցադրել:

- Դեմոկրատական երկրում ո՞վ եւ ի՞նչ իրավունք ունի արգելել ռեժիսորին՝ ֆիլմ ցուցադրել:

- Իրենք վճարել են եւ համարում են, որ դա իրենց սեփականությունն է: Ֆիլմին մոտենում են որպես գույքի, իրենց համար դա ֆիլմ չէ, օրինակ` կահույք է, կենցաղային տեխնիկա է, աթոռ է…. ես աթոռ եմ արտադրել իրենց համար, երեւի, իրենք էլ ասում են` դա մեր աթոռն է:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Էրդողան
Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Իսրայել
Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Հրթիռ
ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը
Վենս
Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին
Տիգրան
Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել․ Աբրահամյան
ԱՄԷ
Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը
Եկեղեցի
Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը