Հյուսիսային Կորեան պատրաստվում է լրացուցիչ զորքեր, սպառազինություն և կամիկաձե դրոններ տեղափոխել Ռուսաստան
Հյուսիսային Կորեան պատրաստվում է լրացուցիչ զորքեր, սպառազինություն և կամիկաձե դրոններ տեղափոխել Ռուսաստան: Այս մասին Հարավկորեացի զինվորականները հայտնել են Yonhap գործակալությանը: Միաժամանակ ԿԺԴՀ-ն ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին էլ հայտնում է The Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարների տվյալներն ու աղբյուրները:
Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է ռոտացիայի և Ռուսաստանում զորքերի թվաքանակի ավելացման: Զինվորականները նաև կարծում են, որ Հյուսիսային Կորեան սկսել է կամիկաձե դրոններ արտադրել և նախատեսում է դրանք մատակարարել ռուսական բանակին: Այս մասին առաջին անգամ հայտնի է դարձել նոյեմբերին, երբ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընն այցելել է անօդաչուների փորձարկումներին եւ հրամայել դրանց զանգվածային արտադրություն սկսել՝ դա բացատրելով տնտեսական արդյունավետությամբ:
Անցյալ տարվա սեպտեմբերից ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև սահմանն անցնող երկաթուղային վագոնների թիվը եռապատկվել է: Դա հաջողվել է պարզել The Wall Street Journal-ի լրագրողներին, որոնք ուսումնասիրել են սահմանային անցակետի արբանյակային լուսանկարները և զրուցել արևմտյան երկրների, Հարավային Կորեայի և Ուկրաինայի պաշտոնյաների հետ:
Ուկրաինայի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն լրատվամիջոցին հայտնել է, որ ԿԺԴՀ-ի մոտ մատակարարում է ականանետային և հրետանային արկերի մոտ 60 տոկոսը, որոնք վերջին շրջանում օգտագործում է Ռուսաստանը: Բալիստիկ հրթիռների մեկ երրորդը, որոնցով Ռուսաստանը հարվածում է Ուկրաինային, արտադրում է նաև Հյուսիսային Կորեան, լրատվամիջոցին հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները:
Հարավային Կորեայի հետախուզությունը հյուսիսկորեական բանակի կորուստների թիվը 1100 է գնահատում, հայտնում Է Yonhap-ը: Այդ թիվը ներառում է ինչպես սպանված, այնպես էլ վիրավոր զինվորականներ։ Անցած շաբաթ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի կորուստները հարյուրավոր են, իսկ ուկրաինական հետախուզությունը կորուստների թիվը գնահատել է 200 մարդ:
Ավելի վաղ Հարավային Կորեայի աղբյուրները հայտնել էին, որ հյուսիսկորեական բանակի թվաքանակը կազմում է մոտ 12 հազար մարդ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է 11 հազարի մասին։
Հոկտեմբերին Հարավային Կորեայի հետախուզությունը Ազգային ժողովում զեկույց էր ներկայացրել Ուկրաինայի հետ պատերազմում ԿԺԴՀ-ի մասնակցության մասին: Նրանց տվյալներով՝ Ռուսաստանը յուրաքանչյուր հյուսիսկորեացի զինվորականի ամսական վճարում է 2000 դոլար, ինչպես նաև ծրագրում է դաշնակիցներին ուղարկել 600-700 հազար տոննա բրինձ, ինչը կծածկի Հյուսիսային Կորեայում հացահատիկի դեֆիցիտի կեսից ավելին:
Ավելացնել նոր մեկնաբանություն