
Ի հեճուկս բոլոր դավադրական տեսությունների, ուզում ենք հրապարակվի խաղաղության համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Սիմետրիկ, թե ասիմետրիկ՝ իրադրության առանձնահատկությունը հետևյալում է, որ մենք որդեգրել ենք ռազմավարություն և գնում ենք այդ ռազմավարությամբ: Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանի այն հարցին, թե Հայաստանն ինչու է ասիմետրիկ Ադրբեջանի ապակառուցողական դիրքավորմանը:
«Մեզ համար ակնհայտ է, որ թե՛ Հայաստանի ներսում, և թե Հայաստանից դուրս կան պրոցեսներ, ցանկություններ և պլաններ ՀՀ կառավարությանը դուրս բերելու այդ ռազմավարությունը շարունակելու ուղեգծից: Մենք չենք կարող չնկատել ամենատարբեր գործոններ: Ինչ վերաբերում է պայմաններին ու նախապայմաններին՝ մենք ինչու ենք ասում, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության լուծարման հարցը մեզ համար քննարկելի է: Այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունն Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին է խոսքը: Սահմանադրության հետ կապված խնդիրը խաղաղության արդեն հաստատված համաձայնագիրը լուծում է ու դա է պատճառը, որ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխման հարցը, որովհետև մենք այնտեղ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ և մտավախությունները փարատելու ամենահարմար ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, որովհետև ստորագրելուց հետո փոխադարձ պարտավորությունները կստանան ավելի բարձր իրավական ուժ քան մեր ներքին օրենսդրոթյունները:
«Ես իրոք պատրաստ եմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Իմ տրամաբանությունն այն է, որ նույնն էլ պետք է հնչի Ադրբեջանից: Այդ թուղթը 2020-21 թվականից հետո համատեղ աշխատանքի արդյունք է: Այդքան աշխատել ենք, որոշումներ ենք կայացրել, որ ասենք պատրաստ չե՞ նք, բա էլ ինչի՞ ենք համաձայնվել: Ի հեճուկս բոլոր դավադրական տեսությունների՝ ուզում ենք հրապարակվի խաղաղության համաձայնագրի փաստաթուղթը», -եզրափակեց Փաշինյանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն