Submitted by D.Guyumjyan on
detq

ԻՀՊԿ ղեկավարն Իրանի վրա հարձակման համար Իսրայելին անպատկերացնելի հետևանքներ է խոստացել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին խոստացել է, որ Իսրայելը «իր համար անպատկերացնելի հետևանքների» կբախվի Իսլամական Հանրապետության տարածքին հարվածներ հասցնելու համար։ Ըստ «​​​​​​​Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությանը։

«Սիոնիստական ​​արյունահեղ ռեժիմի անօրինական գործողությունները, որին երկրի հակաօդային պաշտպանությունը թույլ չտվեց հասնել իր բոլոր նպատակներին, ցույց են տալիս նրա հաշվարկների սխալն ու անզորությունը դիմադրության ուժերի դեմ պայքարում, հատկապես Գազայում և Լիբանանում։ Իհարկե, այս արարքի դառը հետևանքներն աներևակայելի կլինեն օկուպանտների համար»,- նշել է Սալամին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը ցավակցություն է հայտնել իսրայելական հարվածի ժամանակ զոհված իրանցի զինվորների ընտանիքներին։ 

Նա միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են սիոնիստական ​​թշնամու օդանավի վերջին ագրեսիան հետ մղելուն։

Ավելացնել նոր մեկնաբանություն