Իրանը դեմ է տարածաշրջանում օտար երկրների միջամտությանը. Իրանի ԱԳ նախարար
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումներն են՝ տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելը, օտար երկրների միջամտությանը հակազդելը և պատերազմի շրջանակի ընդլայնումը կանխելը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Եգիպտոս, Հորդանան և Թուրքիա կատարած այցից հետո Թեհրան վերադառնալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Աբբաս Արաղչին ասել է՝ տարածաշրջանի երկրների պաշտոնյաների հետ հանդիպումներում ներկայացրել է Արևմտյան Ասիայում անապահովության և անկայունության տարածումը կանխելուն ուղղված Իրանի դիրքորոշումները, ընդգծել տարածաշրջանի երկրների կայունության, անվտանգության և ազգային շահերի պաշտպանության, ինչպես նաև պատերազմի շրջանակի ընդլայնումը կանխելու ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին՝ Արաղչին մասնավորապես ասել է․ «Իրանի դիրքորոշումն է՝ տարածաշրջանի ներքին գործերին օտար երկրների միջամտությունը կանխելը, տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը հարգելը, միջազգայնորեն ճանաչված սահմանները պահպանելը ուժի կիրառումից կամ սպառնալիքից խուսափելը։
Իրանի արտաքին գործերի նախարարն հավելել է, որ շարունակելու է տարածաշրջանում խաղաղության, կայունության և կայուն անվտանգության հստատման ուղղությամբ դիվանագիտական խորհրդակցությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն