Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատասխանելու իր իրավունքից
Իրանն պարտավորված է համարում իրեն արձագանքելու Իսրայելի հարվածներին։ Այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Շեշտվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիվ գործողություններն Իրանի ռազմական կենտրոնների դեմ և դրանք համարում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես՝ սկզբունքի բացահայտ խախտում։
Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը, ելնելով օրինական պաշտպանության իր իրավունքից, որն արտացոլված է նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում, իրեն տալիս է արտաքին ագրեսիայի գործողություններից պաշտպանվելու իրավունք և պարտավորություն։
Ավելացնել նոր մեկնաբանություն