Իրանը հերքել է իր մասնակցությունը՝ Նեթանյահուի կեցավայրին հասցված հարվածին
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաքային հերքել է Իսրայելի մեղադրանքները՝ կապված այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի վրա անօդաչուի վերջին հարձակմանն Իրանի մասնակցության հետ։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Իրանցի դիվանագետը շեշտել է՝ սիոնիստական ռեժիմը սովոր է ստի։ Նրա խոսքով՝ ստի տարածումը սովորական է դարձել՝ սիոնիստական ռեժիմի և նրա հանցավոր առաջնորդների համար։
Նկատենք, որ Իսրայելի քաղաքական գործիչները շաբաթ երեկոյան իրենց հռետորաբանությունն ուղղել են Իրանի դեմ՝ խոստանալով, որ Թեհրանը բարձր գին կվճարի Նաթանյահուի տան վրա լիբանանյան «Հեզբոլլահի» անօդաչուի հարվածի համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն