Submitted by H.Aslanyan on
Զանգեզուր

Իրանը կրկին զգուշացրել է Ադրբեջանին «կարմիր գծերը» հատելու անթույլատրելիության մասին. քաղաքագետ

Իրանը կրկին զգուշացրել է Ադրբեջանին «կարմիր գծերը» հատելու անթույլատրելիության մասին, Երևանում անցկացվող APRI համաժողովի շրջանակում, մեկնաբաելով ԻԻՀ-ի Գերագույն առաջնորդի խորհրդականի հայտարարությունը, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։

Ավելի վաղ Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը։

Պողոսյանի խոսքով՝ անցյալում Իրանը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ Թեհրանը դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Եվ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո հայտարարություններ են եղել այն մասին, որ Իրանը մեծ դեր է խաղացել հարձակումը կանգնեցնելու կամ զինադադարի հասնելու գործում։

Նրա խոսքով՝ կարելի է հիշել նաև Այաթոլլահ Խամենեիի նմանատիպ հայտարարությունները մի քանի տարի առաջ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ։

«Ինչու հիմա հրապարակային հայտարարություն արվեց։ Տարբերակ մեկ` սա պարզապես հերթական հարցազրույցն է և պետք չէ այստեղ փնտրել ինչ-որ բարդ սխեմաներ։ Տարբերակ երկու` քանի որ նաև նույն պետքարտուղարը վերջերս հայտարարեց, որ կա էսկալացիայի վտանգ, մենք ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունը լսեցինք ՀԱՊԿ-ի նիստերից մեկում, որ Սյունիքում կա անկայունության վտանգ։ Տարբերակ երկու, որ Իրանը ևս գուցե ինչ-որ անհնագստություն ունի»,- ասաց Պողոսյանը։

Նա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ինտենսիվ զորավարժությունների վրա, այդ թվում Նախիջևանում, դրանցում Թուրքիայի և Պակիստանի մասնակցությանը։

«Իրանը գուցե որոշակի մտահոգություններ ունի, որինչ-որ մի բան Ադրբեջանը կարող է փորձել անել և հերթական անգամ հստակ ուղերձ է հղում, որ սա Իրանի համար «կարմիր գծերի» խախտում է»,- նշեց Պողոսյանը։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման բացակայությունը վերջին երկու տարվա ընթացքում կապված է նաև Իրանի դիրքորոշման հետ։ Թեհրանը այդ հարցում լուրջ դեր է խաղացել և խաղում է։

Պետք է նշել, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն դեմ է արտահայտվում Հայաստանով արտատարածքային միջանցքին, որի բացումը պնդում են Թուրքիան և Ադրբեջանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի
Վարդան
Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան
Պապիկյան
Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Զելենսկի
Զելենսկին պնդում է, որ ԱՄՆ–ն Կիևին անվտանգության հզոր երաշխիքներ է խոստացել
Կիբեռ
Ադրբեջանում պաշտոնյաների ընտանիքների դեմ զանգվածային կիբեռհարձակումներ են գրանցվել
Կատար
Աշխարհը գտնվում է Երրորդ համաշխարհայինի առաջին տարում․ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչ
Հարված
Ռուսաստանը հարվածել է Կիևի մարզին, կա 3 զոհ, 6 վիրավոր
Էրդողան
Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին
Իսրայել
Կարո՞ղ է Ադրբեջանն օգնել Թուրքիային և Իսրայելին հաշտվել․ The National Interest
Հրթիռ
ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը