Իրանը ցանկանում է արագացնել Ադրբեջանի հետ սահմանային միջանցքի կառուցումը․ Փեզեշքիան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը ցանկանում է արագացնել Ադրբեջանի հետ սահմանային միջանցքի կառուցումը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Իրանի նախագահը շեշտել է՝ անհրաժեշտ է արագ կյանքի կոչել Ադրբեջանի հետ սահմանային միջանցքի կառուցման նախագիծը և ավարտին հասցնել «Հյուսիս-հարավ» միջանցքի շինարարությունը։ Նա նաև ասել է, որ ելնելով այս երթուղու կարևորությունից՝ նախագիծը պետք է ավարտին հասցվի հնարավորինս արագ։
Փեզեշքիանն ընդգծել է մասնավոր հատվածի և օտարերկրյա ներդրողների կողմից Իրանի ենթակառուցվածքային նախագծերում ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, հատկապես Իրանի նավահանգիստներում։
«Հաշվի առնելով այս տարածաշրջանային միջանցքների կարևորությունը՝ դրանք պետք է ավարտին հասցվեն որքան հնարավոր է շուտ»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն