Իրանի դեմ լայնածավալ հարձակման դեպքում Հայաստանը լուրջ հումանիտար խնդրի կբախվի. Սատանովսկի
Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում Իրանի մասնակցությամբ լայնածավալ պատերազմն իր ազդեցությունը կունենա նաև Հարավային Կովկասի, այդ թվում` Հայաստանի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Սատանովսկին «NEWS.am»-ին տված հարցազրույցում։
Սատանովսկին կարծում է, որ Մերձավոր Արևելքում Իրանի մասնակցությամբ լայնածավալ պատերազմի «100 տոկոս» հավանականություն կա:
«Ինչի՞ կհանգեցնի այդ ամենը, կհանգեցնի՞ արդյոք այն միջուկային առճակատման, ի՞նչ կմնա արդյունքում Իրանից, Իսրայելից և ամբողջ տարածաշրջանից. այս բոլոր հարցերի պատասխանները մնում են բաց»,- պարզաբանել է նա։
Վերջինս ենթադրել է, որ իրադարձությունների նման զարգացումը կանդրադառնա Հարավային Կովկասի` ներառյալ Հայաստանի վրա։
«Եթե Իրանի վրա լուրջ, լայնածավալ հարձակում լինի, ապա հարյուր հազարավոր, իսկ գուցե միլիոնավոր փախստականներ Իրանից կգան Հարավային Կովկասի տարածաշրջան և մասնավորապես Հայաստան»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն