Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ոչ միայն հետպատերազմական Մերձավոր Արևելքը, այլև ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ Վարդան Ոսկանյան
Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ոչ միայն հետպատերազմական Մերձավոր Արևելքը, այլ նաև, դատելով ԱՄՆ-Եվրոպա հակասություններից, նաև այս երկու կենտրոնների միջև հարաբերությունները։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այդ հարաբերությունների ռազմական հատվածը ուղղակիորեն վերաբերում է ՆԱՏՕ-ին, որի անդամ եվրոպական ոչ մի պետություն, չնայած, ԱՄՆ-ի նախագահի կոչին և բավական կոշտ քննադատությանը, չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ պատերազմում։
Ողջ աշխարհն այժմ, ըստ էության, գտնվում է խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժերի փուլում, և այդ տեղաշարժերից մեկը մեր անմիջական հարևանությամբ է տեղի ունենում»,-գրել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն