Իրանի նախագահը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնել է Կազան, որտեղ կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթաժողովին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-ից 24-ը՝ Կազանում։
Բացի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին իր ելույթից, Փեզեշիանը երկկողմ հանդիպումներ կունենա այլ երկրների մի շարք պաշտոնյաների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Գագանաժողովին, որը կնախագահի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը, Վլադիմիր Պուտինը, կմասնակցեն Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի առաջնորդները։ Դրա շրջանակներում կողմերը կքննարկեն գլոբալ հրատապ խնդիրները և ԲՐԻԿՍ-ի երկրների միջև համագործակցության ամրապնդումը։
Ակնկալվում է, որ այս գագաթաժողովը կկենտրոնանա միջազգային համագործակցության ամրապնդման և գլոբալ կառավարման խնդիրների լուծման վրա:
Ավելացնել նոր մեկնաբանություն