detq

Իրանի ռազմածովային ուժերը կհամալրվեն նոր սուզանավերով

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին հայտարարել է, որ մոտ ապագայում երկրի ռազմածովային ուժերի սպառազինության տակ կանցնեն տեղական նախագծման և արտադրության մի շարք նոր սուզանավեր։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Շահրամ Իրանին շեշտել է՝ Իրանի ռազմածովային ստորաբաժանումները մեծ ջանքեր են գործադրում միջազգային ջրերում իրենց ներկայությունը պահպանելու համար: Նրա խոսքով՝ նավերի արդիականացման և օվկիանոսներում լողացող բազաների ամրապնդման ծրագրեր են մշակվել՝ բոլոր ոլորտներում կարիքները բավարարելու համար։

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է, որ Իրանի ռազմածովային ուժերը ներկայումս արտադրում են մի քանի նոր սուզանավ, որոնք շուտով շահագործման կհանձնվեն։

Նա միևնույն ժամանակ բարձր է գնահատել Իրանի ռազմածովային ուժերի հրթիռային հզորությունը՝ հայտարարելով, որ ՌԾՈՒ-ն հրթիռների լայն տեսականի է արտադրում և ավելի քան 1000 կիլոմետր հեռահարության զենք ունի: «Իրանի ՌԾՈՒ-ն մեծացրել է իր հնարավորությունները նաև ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում»,- նշել է փոխծովակալը։

Իրանին ընդգծել է, որ երկրի ռազմածովային ուժերը սկսել են «Mowj»-ից ավելի ծանր դասի նավեր կառուցել՝ ասելով, որ ներկայումս արտադրվում է երկու այդպիսի ռազմանավ։

​​​​​​​Վերջինս հավելել է, որ մինչև իրանական ընթացիկ տարվա ավարտը (2025 թվականի մարտի 20 - խմբ․) նախատեսվում է ծովում արտակարգ իրավիճակների արձագանքման միջազգային զորավարժություններ, ինչպես նաև համակցված ռազմածովային զորավարժություններ անցկացնել։



 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

detq
Իրանը Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար ռազմավարություն է մշակում
detq
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. ԶԼՄ
detq
Իրանի ռազմածովային ուժերը կհամալրվեն նոր սուզանավերով
fd
Սպիտակ տունը հաստատում է՝ Կիևին թույլատրել են հարվածել ՌԴ խորքում գտնվող թիրախներին
detq
Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի
5454
ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
detq
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները
detq
Իրանն Իսրայելից իր միջուկային օբյեկտները պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր միջոցները․ Իրանի ԱԳՆ
detq
Հարավային Կովկասի գործընթացներն ազդում են Իրանի անվտանգության վրա․ Իրանի նախկին ՊՆ
f
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է Ռայիսիի մահվան պատճառով
detq
Արաղչին վստահեցնում է՝ Իրանն Իսրայելի վերջին հարձակման պատասխան հարվածից չի հրաժարվել