Իրանի խորհրդարանում առաջարկել են վերանայել երկրի միջուկային դոկտրինը
Իրանի դեմ Իսրայելի հարձակումից հետո Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավոր Մուհամմադ Ռեզա Սաբաղիանն առաջարկել է վերանայել երկրի պաշտպանական և միջուկային դոկտրինը։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Ես դատապարտում եմ Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի վախկոտ ագրեսիան, որն իրականացվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի ուղղակի ու կողմնակի աջակցությամբ։ Ի պատասխան սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ագրեսիայի՝ մենք պետք է քննարկենք պաշտպանական զենքի ստեղծման հնարավորությունը, որն ունեն այս ագրեսորներն ու հետապնդողները, և վերանայենք մեր երկրի պաշտպանական ու միջուկային դոկտրինը»,- Իրանի մեջլիսի բաց նիստի ժամանակ հայտարարել է Մուհամմադ Ռեզա Սաբաղիանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի առավոտյան Իսրայելը հարված է հասցրել Իրանի տարածքի ռազմական օբյեկտներին։ Իրանը հայտնել է սահմանափակ վնասի և իր չորս զինծառայողի զոհվելու մասին, մինչդեռ Իսրայելը պնդում է, որ հասել է իր նպատակներին և նախազգուշացրել է Իրանին պատասխան հարված չհասցնելու վերաբերյալ։
Ավելացնել նոր մեկնաբանություն