detq

Իրանում թեստավորում են «Qaher» անտեսանելի կործանիչի նոր տարբերակը

Իրանական «Qaher» («Նվաճող») անտեսանելի կործանիչի անօդաչու տարբերակը ցուցադրվել է փորձարկումների ժամանակ։  «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության կառավարիչ տնօրեն, Աֆշին Հաջեֆադը Պարսից ծոցի Քիշ կղզում ընթացող Իրանի 12-րդ միջազգային աերոտիեզերական ցուցահանդեսի շրջանակներում լրագրողներին տեղեկացրել է ավիացիոն արդյունաբերությունում ունեցած ձեռքբերումների մասին։

Աֆշին Հաջեֆադը հայտնել է, որ «Qaher» կործանիչը անօդաչու թռչող սարք է այն նախագծի շրջանակում, որն իրականացնում են տեղի փորձագետները։ Նա նշել է, որ «Qaher»-ի անօդաչու տարբերակը փորձարկումներ է իրականացնում։

Նշենք, որ «Qaher-313»-ը ներկայացվել է 2013 թվականի փետրվարին։ Մեկ տեղանի կործանիչը կարող է թռչել և նստել կարճ թռիչքուղում։ Գեներալը ներկայացրել է նաև տարբեր ուսումնամարզական ինքնաթիռների ստեղծման պլանները։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

դետք
Միջուկային գործարքի բոլոր մասնակիցները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, հակաիրանական պատժամիջոցները՝ չեղարկվեն
դետք
Առանց ԱՄՆ միջամտության Սիրիայում բռնապետություն կլինի․ Բլինքեն
detq
Սիրիայում Իրանի դեսպանատան գործունեության վերսկսումը կարևոր տեղ է գրավում Թեհրանի օրակարգում․ Իրանի ԱԳՆ
9
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի մեջլիսի նախագահ
դետք
Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները
detq
Իրանում թեստավորում են «Qaher» անտեսանելի կործանիչի նոր տարբերակը
detq
​​​​​​​Թրամփը խուսափել է Իրանին հшրվшծելու մասին հարցին պատասխանելուց
detq
Սպիտակ տնից հայտնում են՝ ՌԴ խորքին հարվածելու որոշումը ընդունվել է մինչև ԱՄՆ ընտրությունները
detq
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին
detq
Ասադը պնդում է՝ նախքան Դամասկոսի անկումը Սիրիան լքելու պլաններ չուներ
detq
Սիրիան նման է մատրոշկայի, որտեղ խաղ է կազմակերպվում խաղի մեջ․ Հաքան Ֆիդան
detq
Սիրիայում կարող է «կառավարման թուրքական մոդելը» ներդրվել․ թուրքական ԶԼՄ