Submitted by Անի Երյան on
Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս ունենալ այնտեղ, որտեղ այն այլևս չկա.ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը:

Իսկական հերոսը նա է,ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը. Ռուբեն Վարդանյան

 Տեղի է ունեցել Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հեռախոսազրույցը ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ, որի ընթացքում Ռուբենը խնդրել է փոխանցել իր երեք մտքերը.

1. Արցախը եղել է, կա և կլինի։ 

2. Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկը, բարին և լույսը:

3. Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս ունենալ այնտեղ, որտեղ այն այլևս չկա.ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը:

Դետքի հետագծով

Բաքվում ապօրինաբար պահվող մեծ մարդ, հայորդի Ռուբեն Վարդանյանը կրկին ապացուցում է՝ բանտի պատերը չեն կարող փակել հոգու, մտքի և հավատի ազատությունը։ Նրա խոսքերն ու վարքը նորից վկայում են անսասան կամքի, սկզբունքայնության և արժանապատիվ կեցվածքի մասին։ Նույնիսկ անօրինական կալանքի պայմաններում Ռուբեն Վարդանյանը մնում է այնպիսին, ինչպիսին միշտ է եղել՝ ամուր, հավատարիմ իր գաղափարներին և իր ժողովրդի հանդեպ ունեցած հավատին։

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն