Submitted by G.Avetisyan on
վդ

Իսրայելը հայտարարում է՝ պատասխան հարվածներն Իրանի թիրախներին «ավարտված են»

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իր «նպատակային և ճշգրիտ» հարձակումն Իրանի վրա՝ ի պատասխան այս ամսվա սկզբին Իսրայելի վրա իրանական հարձակումների, ավարտվել է, գրում է «Ազատությունը»:

«Այժմ կարող եմ հաստատել, որ մենք վերջացրել ենք Իսրայելի պատասխանը Իսրայելի դեմ Իրանի հարձակումներին։ Մենք նպատակաուղղված և ճշգրիտ հարվածներ ենք հասցրել Իրանում ռազմական օբյեկտներին՝ խափանելով Իսրայել պետությանը սպառնացող անմիջական սպառնալիքները», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը տեսաուղերձում՝ հավելելով՝ «մեր ինքնաթիռները ապահով վերադարձել են տուն»:

Իսրայելական բանակը թիրախավորել է «հրթիռների արտադրության օբյեկտները», որտեղ, ըստ նրա, Իրանն արտադրել է այն հրթիռները, որոնք օգտագործվել են Իսրայելի վրա հարձակվելու համար:

Իսրայելական ռազմական ինքնաթիռները նաև խոցել են «երկիր-օդ հրթիռային համալիրները և Իրանի լրացուցիչ օդային հնարավորությունները, որոնք նախատեսված էին սահմանափակելու Իսրայելի օդային ազատությունը Իրանում»։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հարձակումն իրականացվել է «ի պատասխան Իրանի ռեժիմի կողմից Իսրայել պետության դեմ հարձակումների»:

Հոկտեմբերի սկզբին Իրանը հրթիռներով զանգվածային հարձակում գործեց Իսրայելի վրա: Դա հաջորդել էր Իսրայելի հայտարարությանը, որ պաշտպանության բանակը , որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»: Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն