Իսրայելի հարվածը իրանական հրթիռների արտադրության գործընթացը չի խափանել․ Նասիրզադե
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին իրանական ռազմական օբյեկտներին Իսրայելի հարվածը հրթիռների արտադրության գործընթացում խափանումներ չի առաջացրել։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Ոչ մի խնդիր կամ ձախողում չի առաջացել հարձակողական զենքի, այդ թվում՝ հրթիռների արտադրության մեջ»,- ասել է Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Նասիրզադեն վստահեցրել է, որ Իրանի պաշտպանական և հարձակողական կարողությունները վնասելու Իսրայելի փորձն անհաջող է եղել։
Հիշեցնենք, որ իրանցի պաշտոնյան ավելի վաղ նշել էր, որ երկիրը կարողացել է կարճ ժամանակահատվածում վերացնել իսրայելական հրթիռային հարձակման ժամանակ երկրի ռազմական ենթակառուցվածքին հասցված բոլոր վնասները։
Ավելացնել նոր մեկնաբանություն