Իսրայելի նախագահի նախկին քաղաքական խորհրդական Նադավ Թամիրը The Jerusalem Post-ի իր հոդվածում գրել է, որ ավելի քան 120,000 հայեր բռնի տեղահանվել են իրենց պապենական հողերից ընդամենը մի քանի օրվա ընթացքում, խաղաղ բնակիչները հալածվել են, սովամահ են եղել և ահաբեկվել հեռանալու համար:  Ինչպես նշել է հեղինակը, նախագահ Իլհամ Ալիևի երկաթյա կառավարման ներքո Ադրբեջանն աշխարհի ամենաբռնապետական ռեժիմներից մեկն է:

Իսրայելի ռազմական աջակցությունն Ադրբեջանին դարձրել է Արցախում բռնապետական կառավարման և մարդասիրական աղետի մեղսակից․ The Jerusalem Post

Իսրայելի նախագահի նախկին քաղաքական խորհրդական Նադավ Թամիրը The Jerusalem Post-ի իր հոդվածում գրել է, որ ավելի քան 120,000 հայեր բռնի տեղահանվել են իրենց պապենական հողերից ընդամենը մի քանի օրվա ընթացքում, խաղաղ բնակիչները հալածվել են, սովամահ են եղել և ահաբեկվել հեռանալու համար:

Ինչպես նշել է հեղինակը, նախագահ Իլհամ Ալիևի երկաթյա կառավարման ներքո Ադրբեջանն աշխարհի ամենաբռնապետական ռեժիմներից մեկն է:

Ադրբեջանում ընտրությունները կեղծ են․ Ալիևը սովորաբար ապահովում է ձայների ավելի քան 80%-ն այն մրցումներում, որոնք չունեն նույնիսկ լեգիտիմության շերտ: Այլախոհությունը ջախջախվում է։ Լրագրողները, ընդդիմադիր գործիչները և ակտիվիստները պարբերաբար բանտարկվում են, իսկ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության նկատմամբ պետության վերահսկողությունը գրեթե ամբողջական է:

Հեղինակն ընդգծել է, որ Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում նորագույն պատմության մեջ էթնիկ զտումների ամենամեծ դեպքերից են:

«Այս զանգվածային արտահոսքը վակուումում տեղի չի ունեցել։ Դա Արցախում հայկական ներկայությունը ջնջելու համակարգված արշավի գագաթնակետն էր՝ տարածաշրջան, որը հայերը բնակեցրել են հազարամյակներ շարունակ», – գրել է Թամիրը՝ հավելելով՝  նույնիսկ վտարումից հետո Ադրբեջանի հարձակումը հայկական մշակութային ժառանգության վրա շարունակվում է անդադար։ Human Rights Watch-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների զեկույցները մանրամասնում են հայկական եկեղեցիների, վանքերի և գերեզմանատների ավերումը՝ «պատմությունը վերաշարադրելու և հողի ու նրա սկզբնական բնակիչների միջև կապը խզելու լկտի փորձ»:

«Այս գործողությունները մշակութային ցեղասպանություն են և հանդիսանում են Ալիևի՝ տարածաշրջանում Հայաստանի պատմական և մշակութային ժառանգությունը ժխտելու ավելի լայն քաղաքականության մի մասը։ Իսկապես, վարչախումբն այժմ տենչում է հողեր զավթել Հայաստանի տարածքից, և շուտով կարող է վերսկսել պատերազմը», – գրել է Թամիրը: Նրա խոսքով՝  Իսրայելի և Ադրբեջանի միջև դաշինքը հաճախ արդարացվում է այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանը մատակարարում է Իսրայելին նավթի կարիքների զգալի մասը և ռազմավարական հենակետ է ապահովում Իրանի դեմ: Դրա դիմաց Իսրայելն առաջադեմ սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, որոնք դաժանորեն և մահաբեր կերպով կիրառվել են Հայաստանի դեմ։ Ինչպես նշել է հեղինակը, Իսրայելի ռազմական աջակցությունը նրան դարձրել է Լեռնային Ղարաբաղում բռնապետական կառավարման և մարդասիրական աղետի մեղսակից:

Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանին Արցախում իր գործողությունների համար, իսկ ԱՄՆ օրենսդիրները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ։ «Իրեն այդքան սերտորեն միավորվելով Ադրբեջանի հետ՝ Իսրայելը վտանգում է օտարել հիմնական դաշնակիցներին և խաթարել իր վստահությունը՝ որպես մարդու իրավունքները պաշտպանող ժողովրդավարական երկիր: Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ պետք է վերագնահատվեն այս իրողությունների լույսի ներքո։ Թեև ռազմավարական դաշինքները միջազգային հարաբերությունների անհրաժեշտ կողմն են, սակայն դրանք չպետք է լինեն ի հաշիվ հիմնարար բարոյական սկզբունքների: Շարունակելով զինել և հավանություն տալ ռեժիմին, որը զբաղվում է էթնիկ զտումներով, մշակութային ջնջումներով և քաղաքական ռեպրեսիաներով՝ Իսրայելը զիջում է իր արժեքներին և արատավորում իր հեղինակությունը համաշխարհային բեմում», – ամփոփել է դիվանագետը:

Հոդվածի թարգմանությունը՝ ABC MEDIA -ի:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

տսր
Շոլցն անդրադարձել է ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը
Իսլամական
Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» օբյեկտներին
Իսրայելի նախագահի նախկին քաղաքական խորհրդական Նադավ Թամիրը The Jerusalem Post-ի իր հոդվածում գրել է, որ ավելի քան 120,000 հայեր բռնի տեղահանվել են իրենց պապենական հողերից ընդամենը մի քանի օրվա ընթացքում, խաղաղ բնակիչները հալածվել են, սովամահ են եղել և ահաբեկվել հեռանալու համար:  Ինչպես նշել է հեղինակը, նախագահ Իլհամ Ալիևի երկաթյա կառավարման ներքո Ադրբեջանն աշխարհի ամենաբռնապետական ռեժիմներից մեկն է:
Իսրայելի ռազմական աջակցությունն Ադրբեջանին դարձրել է Արցախում բռնապետական կառավարման և մարդասիրական աղետի մեղսակից․ The Jerusalem Post
Կավելաշվիլի
Վրաստանն ամրապնդում է հարաբերությունները ՀՀ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը.Կավելաշվիլի
Սիմոնյան
Իրական Հայաստանի քարտեզը ԱԺ նիստերի դահլիճում է. Ալեն Սիմոնյան
Путин
Պուտինը շնորհավորել է Հայաստանի գործող և նախկին ղեկավարներին գալիք Ամանորի կապակցությամբ
քֆհըճ
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
 ԱՄՆ Ուկրաինա
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին
Քոչարյան
«Հայաստան» խմբակցությունը արտագնա նիստ է անցկացրել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ
ghydf
Հութիները հարվածներ են հասցրել «Բեն-Գուրիոն» օդանավակայանին
Վրաստան
Վրաստանի վարչապետը կրկին բանտ ուղարկելով է uպառնացել նախագահ Զուրաբիշվիլիին
Արցախ
Եթե Փաշինյանն իր զրոյական կետից չսկսեր և բանակցեր «Մադրիդյան սկզբունքներով», այսօր կունենայինք Արցախ՝ Լաչինի միջանցքով, բաց հարաբերություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ. . Օսկանյան
jfy
Գերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագը. արտահերթ ընտրություններ է սպասվում
րֆէդաե
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)
Պուտին
ԵԱՏՄ-ն ձևավորվող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոններից մեկն է. Պուտին
rdcfu6yy
Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում
իրավական փորձագետ
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
gfhty
Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի հետ թուղթ ստորագրի՝ առանց սահմանի անվտանգության երաշխավորի, սա մшռազմ է. Հայկ Մամիջանյան
ազր
Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանվել է ռուսական զենիթային հրթիռի պատճառով
ՀՀ վարչապետ
Փաշինյանն ամփոփում է ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները
Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ
Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ
ՆԱՏՕ ՌԴ
ՆԱՏՕ-ՌԴ հիբրիդային հակամարտություն և հնարավոր սրացման սցենարների մասին
Բեգլարյան
Հայաստանին գերիների հարցով համագործակցության առաջարկը Ադրբեջանի հերթական խայծն է. Բեգլարյան
Տարածաշրջան
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Զախարովա
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
Զախարովա
ՌԴ-ն պատրաստ է տրամադրել համապարփակ աջակցություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովայի ամանորյա մաղթանքը
տքֆդե
Կրեմլում ակնկալում են, որ Covid-ը չի խանգարի Փաշինյանին մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակապի միջոցով
Միլլեր
Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանը զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Էրդողան
Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան
Պուտին
Պետք է պահպանել պատմական ճշմարտությունը․ Պուտին