Submitted by H.Aslanyan on
Սուրեն

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը բարդ ընտրության առաջ է կանգնած․ ամերիկագետ

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրառում է արել ամերիկագետ Սուրեն Սուրենյանը։

«Հենց այդ բարդ ընտրությամբ է պայմանավորված Թրամփի ստրատեգիական սպասումը և մինչ այս պահը ներքաշումից խուսափելը։ Սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու:

Միանալով Իրանի դեմ պատերազմին՝ նա միանգամից կորցնում է իր «peacemaker» դիրքավորումը, ամբողջությամբ ստվերում է «America First» կարգախոսի բուն էությունը և ստանում է մի իրավիճակ, երբ «deal maker»-ի մոտ չի ստացվում գործարք կնքել ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև Իրանի և Իսրայելի միջև։ Չմոռանանք, որ Թրամփը պնդում էր, որ իր նախագահության առաջին շրջանում նա որևէ պատերազմ չի սկսել՝ դառնալով այս տեսանկյունից ժամանակի բացառիկ ամերիկյան առաջնորդ: Նա կորցնում է հանրային աջակցությունը (ամերիկացիների շուրջ 60%-ը դեմ է ԱՄՆ-ի ներքաշվելուն), և վերջապես՝ Թրամփը պարզապես չի ցանկանում վտանգել այն ամերիկացի զինվորականների կյանքը, որոնք տեղակայված են Իրանի հրթիռների համար հասանելի ռազմաբազաներում։

Բնականաբար, Թրամփը չի գնա ցամաքային գործողության։ Վերջիվերջո փորձը ցույց է տալիս, որ 21-րդ դարում ամերիկյան ռազմական գործողությունները Մեծ Մերձավոր Արևելքում առանձնապես դրական արդյունք չեն տվել՝ ոչ ամերիկացիներին, ոչ էլ տեղի բնակչությանը։ Լինի դա Իրաքը, Սիրիան, թե նույնիսկ Աֆղանստանն ու Լիբիան։ Եվ սա Թրամփի հիմնական քննադատությունն է եղել նախկին վարչակազմերի վերաբերյալ:

Սակայն Թրամփը չի կարող նաև Իսրայելին չաջակցել։ Այս պարագայում կստացվի, որ ԱՄՆ-ն չի կանգնում իր դաշնակցի թիկունքում ամենաբարդ պահին։ Սա ևս բացասաբար կանդրադառնա Թրամփի ներքաղաքական իմիջի վրա՝ մանավանդ Եվանգելիստների և ուժեղ ու ազդեցիկ հրեական լոբբիստական շրջանակների և դոնորների շրջանում։ Իհարկե Թրամփը վերընտրվելու իրավունք չունի, սակայն նրան թիմակից իրավահաջորդ է հարկավոր հետագայում հետապնդումներից խուսափելու համար:

Միաժամանակ, ամերիկացիների 72%-ը կարծում է, որ Իրանը ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնալիք է։ Սա նույնպես կարևոր գործոն է։ Վերջիվերջո, առանց ամերիկյան ծանր ռմբակոծիչների՝ անհնար կլինի հարվածել Իրանի ամենապաշտպանված միջուկային ենթակառուցվածքներին։ Իսկ եթե Թրամփը դա չանի, ապա այս պատերազմը գլոբալ առումով անիմաստ կդառնա։

Եթե Թրամփը ունենար «ոսկե միջինը» ընտրելու հնարավորություն, նա, իհարկե, այդպես կվարվեր։ Սակայն ամերիկյան նույնիսկ մեկ ռմբակոծչի ուղիղ ներգրավվածությունը Իրանը համարելու է պատերազմ ԱՄՆ-ի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, իսկ երկարատև պատերազմը Թրամփին բացարձակ պետք չէ:

Սրանք Թրամփի մտահոգությունների չնչին մասնաբաժինն են միայն և նա ընտրել է ռազմավարական սպասումը՝ փորձելով խուսափել ներքաշումից այնպես, ինչպես փորձում էր Ռուզվելտը 2-րդ և Ուիլսոնը 1-ին աշխարհամարտերի ժամանակ, երբ պատերազմները ԱՄՆ հողի վրա չէին»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը