Կաթողիկոսին կտանեն օրինակ բանտ, Վեհարանը կլինի բանտը. Տեր Մանուկ
Բոլոր եկեղեցիները Մայր Աթոռին են պատկանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։
«Նախկին տեր Արամին ծանուցվել էր, որ այսօր ժամը 3–ին պետք է վանքից հեռանար, բանալիները թողներ, բայց նա սարսափելի պահվաքծով փորձեց կրկին իր դեմքը ցույց տալ։ Կաթողիկոսի անառակ զավակներից մեկն էլ նախկին տեր Արամն է։ Եթե որեւէ մեկը կաթողիկոսական գահի առաջ կփորձեն ոտնձգություններ, թող մտածեն ավելի մեծ սարսափներից։
Մի ամբողջական հայրենիք ենք կորցրել, այդքան զավակներ ենք կորցրել, բայց էլի չենք խրատվել։ Թող հարձակվեն եկեղեցու վրա, թող տանեն կաթողիկոսին։ Կաթողիկոսին կտանեն, օրինակ, բանտ, Վեհարանը կլինի բանտը, ավելի լավ՝ բանտի ժողովուրդը կօրհնվի։ Ուր էլ տանեն, Վեհափառը մնալու է Վեհափառ։ Պատմության մեջ չե՞ն հարձակվել եկեղեցու վրա, հարձակվել են, ավելի ծանր օրեր ենք ունեցել, սա էլ կանցնի»,– ասաց Տեր Մանուկը։
Ավելացնել նոր մեկնաբանություն