Submitted by D.Guyumjyan on
detq

Կազանում կայացել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Կազանում ընթացող ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթաժողովի շրջանակներում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների՝ Մասուդ Փեզեշքիանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Պուտինը շեշտում է, որ Իրանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը և «Բուշեր» ատոմակայանի էներգաբլոկների կառուցումը Ռուսաստանի և Իրանի համագործակցության առաջնահերթություններից մեկն է։

«Առաջնահերթությունները ներառում են այնպիսի խոշոր համատեղ նախաձեռնությունների իրականացումը, ինչպիսին են իրանական երկաթուղային ենթակառուցվածքի զարգացումը` որպես Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի լայնածավալ նախագծի խթանման, «Բուշեր» ԱԷԿ-ի երկրորդ և երրորդ էներգաբլոկների կառուցումը»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինն ասել է, որ տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստում է նաև 2023 թվականի վերջին Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ նախորդ տարվա օգոստոսից զբոսաշրջիկների խմբերի համար կազմակերպված գործող առանց վիզայի ռեժիմը խթանում է փոխադարձ զբոսաշրջային փոխանակման աճը

Իրանի նախագահը, դիմելով ռուս գործընկերոջը, շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ասել՝ ուրախ է Կազանում լինելու համար։ Նա նշել է, որ Աշխաբադից վերադառնալուց հետո անձամբ ներգրավված է եղել այնտեղ կայացած հանդիպումների և բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մեծ մասի իրագործման մեջ։

«Մենք կարող ենք կառուցողական փոխգործակցություն իրականացնել BRICS-ի շրջանակներում, որի մշտական ​​անդամն ենք դարձել ձեր աջակցության շնորհիվ»,- շեշտել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն