Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն․ ՀԱՊԿ շտաբի պետ
Իրավիճակը կովկասյան տարածաշրջանում մնում է անկայուն, շարունակվում է այն կարգավորելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը:
Առանցքային է մնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը։
«Հարավային Կովկասում լարվածությանը նպաստում են արևմտյան երկրների փորձերը՝ ամրագրելու իրենց ազդեցությունը տարածաշրջանում», - նշել է է նա։
Վերջինս նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծացնում է ռազմական ակտիվությունը Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ, ՀԱՊԿ սահմաններին ՆԱՏՕ-ի զորքերի վերախմբավորման ժամկետները կրճատելու նպատակով կատարելագործում է տարածաշրջանում առկա օպերատիվ սարքավորումները:
Ավելացնել նոր մեկնաբանություն