Կրեմլում ակնկալում են, որ Covid-ը չի խանգարի Փաշինյանին մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակապի միջոցով
Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով չի կարողացել գալ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Covid-ի դրական թեստի պատճառով, կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակապի միջոցով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում անց է կացվում ԱՊՀ երկրների ղեկավարների ամենամյա նախաամանորյա ոչ պաշտոնական հանդիպումը՝ ամփոփելու համատեղ աշխատանքի արդյունքները և բացահայտելու հետագա փոխգործակցության հիմնական ոլորտները։
Նախատեսվում էր, որ հանդիպմանը կմասնակցեր նաև ՀՀ վարչապետը: Սակայն Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ քովիդի դրական թեստի պատճառով չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշում դեռ չկա:
Ավելացնել նոր մեկնաբանություն