ԼՀ

Լեհաստանը դիտարկում է Հայաստանում ԵՄ առաքելությունում իր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը․ Դուդա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ COP29-ի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը:

«Ես նախագահին ասացի, որ պատրաստվում եմ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և խնդրեցի նրան ներկայացնել իր տեսակետը կոնֆլիկտային հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում քննարկվում են։ Բարեբախտաբար, խաղաղության գործընթացը, այդ կոնֆլիկտային հարցերի լուծումն առաջընթաց են ապրում։ Դա շատ դժվար է, բայց այդ գործընթացն առաջ է շարժվում»,- ասել է Դուդան, հավելել, որ նույն հարցերը քննարկել է նաև Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ:  

Անդրադառնալով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությանը՝ Լեհաստանի նախագահն ընդգծել է՝ անհրաժեշտ է կայունացնել առաքելությունը։

«Ես նաև հանդիպում եմ ունեցել մեր ներկայացուցիչների հետ, ովքեր մասնակցում են Հայաստանում Եվրամիության առաքելությանը։ Մենք նաև եղել ենք այն վայրերում, որտեղ ես հանդիպել եմ EUMA-ի ղեկավար պարոն Մարկուս Ռիտերի հետ»,- լրագրողներին ասել է Դուդան:

Նրա խոսքով՝ առաքելությունը որոշակի հաջողություններ է արձանագրում սահմանին իրավիճակը հանգստացնելու գործում:

«Լեհաստանը մասնակցում է այդ առաքելությանը և դիտարկում այդ առաքելությունում իր ներկայացուցիչների քանակի ավելացման հարցը»,- նշել է Լեհաստանի ղեկավարը։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը դժգոհություն էր հայտնել Դուդայի այցի կապակցությամբ հայ-ադրբեջանական սահման: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ դա ցույց է տալիս «ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների հակաադրբեջանական քաղաքականությունը»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Տասմագամբետով
Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար
Պուտին
Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում ազգային նշանակության թիրախներին. Պուտին
ազ
Ադրբեջանում Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
ԼՀ
Լեհաստանը դիտարկում է Հայաստանում ԵՄ առաքելությունում իր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը․ Դուդա
ՀՀ
Աթենքն ու Նիկոսիան կօգնե՞ն Հայաստանին. EADaily
Արծրուն
Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
Դադիվանք
Ժխտողականությունը և գոյություն չունեցող փաստերի հորինումը՝ Ադրբեջանի հակահայկական քարոզչության հիմնասյուներ. «Գեղարդ» հիմնադրամ
Զախարովա
Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա
ՀՀ ԶՈՒ
Նոր նշանակումներ՝ ՀՀ զինված ուժերում
ԼՀ
Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին
Ի
«Արազ-2024». Իրանի և Ադրբեջանի զինվորականները սկսել են վարժանքները
ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորում
Հայաստանը հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում դրականորեն է տրամադրված . ՀՀ ԱԳ փոխնախարար
LH
Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
Artsakh
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Թ
Թուրքիան՝ ԱՄՆ-ից F-35 կործանիչներ ստանալու հնարավորության մասին
Arm
ԱՄՆ-ն փորձում է ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Արցախ, Քարվաճառ, Դադիվանք
Բաքուն օկուպացված հայկական Դադիվանքը հանձնել է Ուդի համայնքի տնօրինությանը
LI
Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի
Ուշակով
Կասկածի տակ չենք դնում Հայաստանի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու հարցը. Ուշակով
T
Թուրքիայում 54 ենթադրյալ ահաբեկիչների են ձերբակալել
ՀԼ
Ցանկանում ենք՝ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա. Լեհաստանի նախագահ
րտւս
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել․ Enikos
Յաշար Գյուլեր
Խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանում կապահովի հանգստություն և կայունություն. Յաշար Գյուլեր
Վերդիև
Ադրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել՝ պետական ​​գաղտնիքներ հրապարակելու մեղադրանքով
ամն ազ
Ի՞նչ են խոսել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահները. Ալիևը զանգահարել է Թրամփին
ՀԱՊԿ
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
Թ Ն
Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի և Գազայի խնդիրները
ՊՆ
Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի
Արծվիկ Մինասյան
Ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց. Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Շարմազանով
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով