Submitted by Անի Երյան on
.-րի

ԼՂ հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ․ Արմեն Գրիգորյանի ճեպազրույցի առանցքային կետերը

ԼՂ հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ․  Արմեն Գրիգորյանի ճեպազրույցի առանցքային կետերը.


▪ Ադրբեջանից հնչող հայտարարությունները մտահոգիչ են։ Տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։
 

▪ Հայաստանը կարծում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնել Բրյուսելի, ԵՄ անդամ երկրների և Միացյալ Նահանգների հետ, և սերտացնում է։ Սա է մեր հարաբերությունների նպատակը։ Շարունակելու ենք լավ հարաբերություններ պահպանել այն բոլոր երկրների հետ, որոնք համաձայն են Հայաստանի ինքնիշխանության հարցերում և համամիտ են Երևանի մոտեցումներին։
 

Հուսով ենք, որ Բրյուսելը կերկարաձգի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը:
 

▪ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով ու դրա մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ։
 

▪ Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ` գոյություն ունեցող բոլոր հարցերին: Բացի այդ, բոլոր հարցերով՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ սահմանազատման, և՛ մնացած այլ հարցերով շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել, և խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ:
 

▪ Խաղաղության պայմանագրի առաջարկները փոխանցել ենք Ադրբեջանին և սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին․ խոսքն այն երկու հոդվածի մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել։ Այդ երկու հարցի վերաբերյալ հրապարակային խոսել ենք և հուսով ենք՝ լուծումներ կգտնենք։
 

▪  ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում չի կարող գաղտնի լինել։ Մենք իրավիճակը գնահատում ենք ու ըստ դրա ենք որոշում կայացնում։
 

▪ Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը։ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մենք կայացրել ենք քաղաքական որոշում ու այդ որոշումները հրապարակային են։ Եթե որևէ փոփոխություն լինի՝ կտեղեկանաք։
 

▪ Հայաստանի մոտեցումը կոնկրետ հարցերին հստակ ձևակերպված է, օրակարգային բոլոր հարցերով մենք առաջարկել ենք լուծումներ: 
 

▪ Տարածաշրջանում ապաշրջափակման մեր տեսլականը «Խաղաղության խաչմերուկն» է։
 

▪ Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ` գոյություն ունեցող բոլոր հարցերի համար։ Ադրբեջանին առաջարկներ ենք ներկայացրել և սպասում ենք արձագանքի։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն