Մարտական հերթապահության ժամանակ, նախնական տվյալներով, երկրապահ կամավորական է հանկարծամահ եղել. ԵԿՄ
Այսօր ժամը 17:55-ի սահմաններում, ԵԿՄ կազմում մարտական հերթապահության ժամանակ, ըստ նախնական տվյալների, հանկարծամահ է եղել Սամվել Թանգիի Հայրապետյանը. hայտնում են ԵԿՄ-ից:
«Մահվան հանգամանքները կպարզվեն քննության արդյունքում:
Ցավակցում ենք մեր զինակից ընկերոջ ընտանիքին եւ ծառայակից ընկերներին»,- նշվում է ԵԿՄ հաղորդագրության մեջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն