ՓՆ

Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Նիկոլ Փաշինյան

«Հիմնական թեզն այն է, որ Հայաստանին կամ անձամբ ինձ ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, մինչդեռ ցանկացած շատ թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ընդհակառակը՝ հենց ներքաղաքական նկատառումներով մեզ՝ կառավարող թիմին, և կոնկրետ ինձ, ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն»:

Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որի՝ ՀՀ-ն նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ:

«Հրապարակումները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնել: Մեր արձագանքը պետք է լինի հետևյալը՝ չտրվել որևէ սադրանքի և անհոգնել պարզաբանել մեր դիրքորոշումը: Նախ՝ մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք, որովհետև, ըստ էության, մենք քաղաքական մակարդակում ինչ-որ առումով նաև ևս մի իրավական քայլ ենք արել և փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և նույնիսկ մեր ԱԺ-ն վավերացրել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, և առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք փոխադարձ համաձայնությամբ հաջորդ հատվածում:

Այս առումով ուզում եմ ընդգծել, որ բացառում եմ ուղղակի որևէ գործողություն ՀՀ-ի կողմից, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև ընդգծեց՝ ՀՀ տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց հայկական կողմը հայտարարում է, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր օրակարգում չկա, քանի որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը և սահմանազատման գործընթացը հնարավորություն են տալիս այդ բոլոր հարցերը լուծել բանակցային, իրավական հիմքի վրա:

«Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, և ՀՀ-ն ռազմական խնդիրներ այդ առումով որևէ հարևանի նկատմամբ չունի, և մենք բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչել ենք և ճանաչում ենք:

Ես հույս ունեմ, որ մենք կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետև աշխատանքի, ըստ էության, 90 տոկոսն արված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պայմանագիր»,- ասաց նա և, եզրափակելով ասաց՝ իր գնահատականն այն է, որ տարածաշրջանում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա:


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ՎԱ
Ջեյհուն Բայրամովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը
ԹԱ
Վաշինգտոնը մշտապես կապի մեջ է Թուրքիայի հետ. Պենտագոնի խոսնակը մեկնաբանել է Սիրիայի իրադարձությունները
Զախարովա
Մոսկվայի վերաբերմունքը ՄՔԴ-ին, ինչպես նաև` Հայաստանի անդամակցությանը, անփոփոխ է. Զախարովա
ԱՉ
Ալիևն ընդունել է Չավուշօղլուին
ՓՆ
Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Նիկոլ Փաշինյան
Փաշինյան
ՌԴ նախագահի հայտարարությունն ակնհայտ է դարձնում ՀԱՊԿ-ում ՀՀ-ի նկատմամբ առկա դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան
German
Հրադադարի դեպքում՝ գերմանացի զինծառայողները կարող են ուղարկվել Ուկրաինա
С
Թուրքիան Դամասկոսի անկմամբ կդառնա համաշխարհային գերտերություն. Մարտիրոսյան
Ук
Բոլոր տղամարդիկ, ովքեր տանն են, պետք է պատրաստվեն. ուկրաինացի փոխհրամանատար
Պատել
ԱՄՆ-ն Ադրբեջանին և Վրաստանին կոչ է արել հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները
Siranush-Sahakyan-
Ադրբեջանական կողմը փորձելու է «խաղաղության պայմանագրի» չստորագրման բեռը հայկական կողմի վրա դնել. Սահակյան - NEWS.am
Իրան
Իրանը կարող է դիտարկել իր զորքերը Սիրիա ուղարկելու հնարավորությունը
Հրվ Կորեա
Հարավային Կորեայում ռազմական դրություն Է հայտարարվել
Աշոտյան
Արցախը սեր էր, Նիկո՛լ, բայց քո նմանը դա չի հասկանա. Արմեն Աշոտյան
Աբրահամյան Տիգրան
Ազգ-բանակ հայեցակարգը ոչ թե ազգ-նահատակի շարունակությունն է, այլ ճիշտ հակառակը. Աբրահամյանը՝ Փաշինյանին
թ ազ
Երկու եղբայրական երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը զարգանում է. Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում է
Սինանյան
Մոտ 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան
Պեսկով
Դա մեզ համար սպառնալի իրադարձություն է. Պեսկով
Միլլեր
Վաշինգտոնը կանգնած է վրաց ժողովրդի կողքին
Սիրիայում ՀՀ դեսպանություն
Հալեպից հայերին և ՀՀ քաղաքացիներին տարհանելու հնարավորություն այս պահին չկա․ Սիրիայում ՀՀ դեսպանություն
Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
Արարատ Միրզոյան
Մենք հավատում ենք, որ զոհերն արժանի են անաչառ արդարադատության, քանի որ անպատիժ հանցագործությունները հանգեցնում են կրկնության․ Արարատ Միրզոյանի ելույթը Հաագայում
Վա
Բայրամովը և Բոչորիշվիլին քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
Հալեպ
Օսմանյան կայսրության դրոշը կրկին ծածանվում է Հալեպի վրա, և հաղթանակը մոտ է. Էրդողանի դուստր
Խաչատրյան
Մտավախություն ունեմ, որ խաղաղության պայմանագրում վտանգավոր կետերն ավելանալու են․ Խաչատրյան
Իրաք
Իրաքն ուժեղացնում է Սիրիայի և Հորդանանի հետ սահմանը
Քեռյան
Մեր հարևան եղբայրական երկիրը առայժմ մեր միակ կապուղին է դեպի արտաքին աշխարհ. Գարիկ Քեռյան
Արցախ
Եթե հազար հայ վերադառնա Ղարաբաղ, ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր
 Ասադ, Փեզեշքիան
Փորձում են պառակտել տարածաշրջանը և քարտեզները վերագծել Ամերիկայի և Արևմուտքի շահերին համապատասխան. Ասադն ու Փեզեշքիանը քննարկել են Սիրիայում իրավիճակը
ՏՀ
«Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը կարելի էր ու դեռ կարելի է դարձնել մեծագույն գլխացավանք Ալիևի համար. Հայրապետյան