Մենք գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց մեջ անդրադարձ կա նաև Բաքվում պահվող հայերին. Փաշինյան
Նրանք պահվում են կալանքի տակ՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Բաքվում ապօրինաբար պահվող հայերից:
«Մենք գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին: Արդյո՞ք, այդ թեմաների մեջ կա անդրադարձ գերեվարված անձանց, գերիներին, պատանդներին: Իհարկե, կա, աներկբա կա, անընդհատ կա:
Կա նաև անհետ կորածների մասին. չի կարող չլինել»,- նշել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն