
Մենք ձգտում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել կողմերին. Իրանի ԱԳ նախարար
Մենք ձգտում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի. այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մենք ձգտում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել կողմերին այդ հարցում», - ասել է նախարարը։
Նա նշել է, որ ՌԴ-ի հետ խորհրդակցությունները շարունակվում են բոլոր հարցերի, այդ թվում՝ Կովկասում խնդիրների վերաբերյալ:
Ավելացնել նոր մեկնաբանություն